...

Դեկտեմբերի 23-29-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Դեկտեմբերի 23-29-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ 

Կարևոր որոշումների և ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում: 23-24-ին աշխատանքի կամ շփման հետ կապված ծրագրերը կարող են հստակ չլինել ու չիրագործվել: Սխալ կմեկնաբանեք փաստերը, ցրված կլինեք: Խնդիրներ արտերկրի և արտասահմանցիների հետ կապված գործերում:

25-27-ին՝ ծանր աշխատանք ու պարտականություններ: Խնդիրներ գործերն առաջ մղելիս: Աշխատավայրում ստուգումներ կլինեն: Սառնություն ղեկավարության և ազդեցիկ դեմքերի կողմից:

28-29-ին՝ բարձր տրամադրություն ու սկզբունքայնություն: Մարդկանց հետ հեշտությամբ լեզու գտնելու, կարևոր անձանց աջակցությունը ստանալու ունակություն: Կհանդիպեք արտերկրից ժամանած հարազատների հետ կամ հեռվից լուրեր կստանաք:

Ցուլ

Այս շրջանում կուզենաք ամբողջությամբ ցույց տալ ձեր կարողությունները, իսկ հնարավորության դեպքում նաև ընդլայնել դրանք: 23-24-ին՝ ֆինանսական խնդիրներ: Ուրիշների հետաքրքրություններից կախվածության պատճառով բիզնեսում մեծ ծրագրերն իրագործելիս դժվարություններ կունենաք: Հարկերի ու վարկերի հետ կապված խնդիրներ:

25-27-ին՝ անհանգստություն ու տագնապ: Անհաջող գործեր կազմակերպությունների հետ: Կարող են անհանգստացնել հին, անավարտ գործերը: Դժվարություններ ընկերների հետ հարաբերություններում:

28-29-ին անհանգստությունը կստիպի ինչ-որ բան փոխել տանը, խառնվել ընտանեկան հարաբերություններին և ընտանիքի բյուջեին:

Երկվորյակ

Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պիտի հաշվի նստեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 23-24-ին ավելորդ լավատեսությունն ու ինքնավստահությունը կարող են խնդիրներ ստեղծել շփման ընթացքում, գործընկերության մեջ, գործարքներ ու համաձայնություններ կնքելիս: Հարազատների հետ տարաձայնություններ կլինեն, կամ նրանց գործերով ուղևորություններ կկատարեք:

25-27-ին՝ բարդ հարաբերություններ շրջապատողների հետ: Անհաջող բանակցություններն ու գործընկերների պահպանողականությունը կարող են արգելակել գործերը: Իրավաբանական դժվարություններ: Սառնություն հարաբերություններում:

28-29-ին շատ շփվող կլինեք, կհետաքրքրվեք ամուսինների գործերով: Զգայուն կլինեք ուրիշների տրամադրության հանդեպ:

Խեցգետին

Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Գործընկերներից և ամուսիններից մեծ կախվածություն կառաջանա: 23-24-ին հակված կլինեք երազկոտության ու ցրվածության, ինչի պատճառով աշխատավայրում, գործերը ծրագրելիս խնդիրներ կունենաք: Մանրուքներն ու մանր-մունր անհաջողությունները կարող են խիստ նյարդայնացնել, ազդել առողջության վրա:

25-27-ին հնարավոր է գործերի արգելակում, խնդիրներ կլինեն աշխատանքի մեջ: Ղեկավարության ու կարևոր մարդկանց հետ հարաբերությունները կսառչեն: Ձգձգումներ արտերկրի հետ կապված գործերում: Ծանրաբեռնվածության պատճառով առողջությունը կթուլանա:

28-29-ին՝ ակտիվ աշխատանք տանը, կարգուկանոն կհաստատեք գործերում: Կօգնեք հարազատներին նրանց գործերի կարգավորման հարցում: Ուշադիր վերաբերմունք սեփական առողջության հանդեպ:

Առյուծ

Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 23-24-ին մեծ փոփոխությունների և հեռանկարների ծրագրումը անժամանակ կլինի պիտանի մարդկանց ու կապերի բացակայության կամ պատրաստ չլինելու պատճառով:

25-27-ին հնարավոր է կախվածության մեջ հայտնվեք, ներգրավվեք հարաբերություններ պարզելու մեջ: Ծանրաբեռնվածություն աշխատանքով: Կարող են անհանգստացնել հին, անավարտ գործերը: Կախվածություն խմբային հետաքրքրություններից: Գործողություններում ազատության պակաս:

28-29-ին բարձր տրամադրություն կունենաք: Ուրախություն երեխաներից ու սիրելիներից: Լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն կլինի:

Կույս

Մեծ ուշադրություն սեփական անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 23-24-ին՝ անսպասելի արձագանք ու ավելորդ հուզականություն, կկառչեք խոսքերից հատկապես հարազատների հետ շփվելիս: Ստիպված եք լինելու կիսվել տնային հոգսերի և աշխատանքային պարտականությունների միջև: Անհրաժեշտ աջակցության բացակայություն:

25-27-ին՝ անհանգստություն, տհաճ շփումներ, սառնություն հարաբերություններում: Խնդիրներ հարազատների հետ հարաբերություններում, ինչից կարող են տուժել նաև գործնական հարաբերությունները:

28-29-ին՝ գերակտիվություն տնային գործերում, հարազատների կողմից նկատված ու գնահատված լինելու ձգտում: Տանը կարևոր հանդիպումներ կկայանան:

Կշեռք

Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն հատկացնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 23-24-ին մանր-մունր գործեր, ավելորդ զրույցներ շատ կլինեն. դրանք տհաճ կլինեն ու կշեղեն կարևոր ծրագրերից: Արտերկրի կամ արտասահմանցիների հետ կապված գործերի արգելակում: Կարևոր ինֆորմացիայի բացակայություն:

25-27-ին՝ վատատեսություն, անհանգստություն, դժվարություններ շփման մեջ: Կարևոր գործերը ծրագրելիս սխալներ թույլ կտաք: Կարգապահության ու կազմակերպվածության պակասը կանդրադառնա աշխատանքի վրա: Սառնություն հարազատների հետ հարաբերություններում:

28-29-ին կձգտեք մտավոր գործունեության, ինֆորմացիայի հետ աշխատանքի: Հանդիպումներ հարազատների հետ: Կենցաղային հարցերով կարճատև ուղևորություններ կկատարեք:

Կարիճ

Ակտիվ շփումների և հետաքրքրասիրության շրջան է: Ուղևորություններ և ուղևորությունների հետ կապված գործեր շատ կլինեն: 23-24-ին հեշտ ու ոչ խելամիտ կերպով կծախսեք գումարը: Բիզնեսում, ֆինանսական գործերում ձեր հետաքրքրությունները կբախվեն ազդեցիկ մարդկանց հետաքրքրություններին: Խուսափեք ռիսկային որոշումներից և գործողություններից:

25-27-ին՝ խնդիրներ ֆինանսական գործերում: Խնայելու անհրաժեշտություն կլինի: Դժվար կլինի գնել ուզածը: Մեծ ծախսեր կանեք ինչ-որ միջոցառումների վրա:

28-29-ին զբաղված կլինեք տնային գործերով, տան համար գնումներ կանեք: Կհետաքրքրվեք առևտրով: Տանը հարմարավետություն կստեղծեք:

Աղեղնավոր

Բուռն ֆինանսական գործունեություն, գործնական կլինեք ու ամեն ինչում շահ կփնտրեք: 23-24-ին սեփական գաղափարներն ու սկզբունքներն առաջ տանելիս դրսևորած ինքնավստահությունը կարող է ազդեցիկ մարդկանց հետ վեճերի պատճառ դառնալ: Շփման մեջ դժվարությունները, ուրիշներին հասկանալ չուզենալը գործնական հարաբերություններում կասկածամտության պատճառ կդառնան:

25-27-ին՝ որոշակի պասիվություն գործերում: Տանը խնդիրներ ու հոգսեր կառաջանան, որոնց մասին պիտի լուրջ մտածեք: Տհաճ զրույցներ ընտանիքում: Ծանրաբեռնվածության հետևանքով առողջությունը կթուլանա:

28-29-ին՝ անձնական մեծ ակտիվություն: Ձեզ կդրսևորեք տնային գործերում: Կուրախացնեք հարազատներին ու մտերիմներին: Ուզածին հասնելու հնարավորություն:

Այծեղջյուր

Շարունակվում է Այծեղջյուրի ամիսը: Իրադարձություններով հարուստ շրջան է: Կմասնակցեք կարևոր գործերի: Անձնական ծրագրերի իրագործում: 23-24-ին ավելորդ լավատեսությունը, ցրվածությունն ու անիրական նպատակները վատ կանդրադառնան աշխատանքի վրա: Սննդակարգին խստորեն հետևելն այս օրերին առողջության վատացման պատճառ կդառնա:

25-27-ին՝ անհանգստություն, ձգձգումներ ուղևորությունների ժամանակ: Վատ օրեր են մտավոր ու կրթական գործունեության համար: Հարազատներին օգնելու անհրաժեշտություն կառաջանա:

28-29-ին տան հետ կապված անսպասելի գործերն ու հոգսերը կարող են շեղել անձնական ծրագրերից: Առանձնանալու, գործերից հեռանալու ձգտում: Գերզգայուն ու հուզական կլինեք:

Ջրհոս

Զանազան պատահականություններից մեծ կախվածություն: Տեղի ունեցող ամեն ինչ բացատրելի չի լինի: 23-24-ին որոշումներ ընդունելիս ավելորդ շտապողականությունը, ինքնահաստատման ձգտելը կարող են խնդիրներ ստեղծել ընկերների, կոլեկտիվի հետ հարաբերություններում: Անձնական ազատության ցանկությունը կազդի սիրելիների հետ հարաբերությունների վրա:

25-27-ին՝ ֆինանսական գործերի անհաջող ընթացք: Տհաճություններ պետհիմնարկների կամ կազմակերպությունների հետ: Գումար ստանալը կձգձգվի:

28-29-ին՝ ազատությունը պաշտպանելու ձգտում: Կձգտեք դեպի ընկերները, կհետաքրքրվեք նորություններով:

Ձկներ

Նորի, հեռանկարայինի հանդեպ մեծ հետաքրքրության շրջան է: Կմասնակցեք կոլեկտիվ միջոցառումների: 23-24-ին տնային հոգսերով ծանրաբեռնվածությունը վատ կանդրադառնա աշխատանքի, կարևոր գործերի վրա: Անհաջող շփումներ ղեկավարության հետ:

25-27-ին վատատեսություն, աշխատանքի մեծ ծավալը ուշադրություն ու կարգապահություն է պահանջելու: Դժվարություններ ղեկավարության ու պաշտոնատար անձանց հետ շփումներում: Անհաջող օրեր են մտավոր գործունեության համար:

28-29-ին՝ ակտիվ մասնակցություն տնային գործերին, կամ աշխատանք՝ ի բարօրություն ընտանիքի: Սեփական ցանկություններն իրագործելու ձգտում կունենաք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   109 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ