Մի տեսակ չես ուզում հավատալ, բայց կարծես հայկական կողմը հատուկ թուլություն ունի ադրբեջանական կողմին զիջումներ անել այն օրերին, որոնք նշանավոր են մեր և իրենց համար:
Շուշին ընկավ Ադրբեջանի դրոշի օրը՝ նոյեմբերի 9-ին: Քարվաճառը հանձնվում է նոյեմբերի 25-ին՝ Արցախի հերոս Մոնթեի ծննդյան օրը:
Հասկանալի է, որ պարտվել էինք և, ըստ էության, բանակցությունների փոխարեն տեղի է ունեցել վերջնագրի ստորագրում: Բայց գոնե հանձնման օրերը այսքան ճշգրտորեն չընտրվեին, որպեսզի լրացուցիչ ցավ չպատճառեին հասարակությանը:
Մնում է հավատալ, որ Մեղրու ճանապարհը չի բացվի հենց դեկտեմբերի 24-ին՝ Իլհամ Ալիևի ծննդյան օրը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:
Պիտակներ