Խոյ
Կարևոր որոշումների ու ձեռքբերումների ժամանակ է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում: 27-31-ին աշխատավայրում անսպասելի լավ հեռանկարներ կարող են ստեղծվել: Արտասահմանի կամ արտասահմանցիների հետ կապված լավ նորություններ կամ փոփոխություններ են սպասվում:
Մինչև Ամանոր կկարողանաք հասնել այն ամենին, ինչ պետք է. կիրականանան բոլոր ծրագրերը: Նոր տարում՝ մայիսից, կարող եք հաջողություններ սպասել անձնական նախաձեռնություններում: Իսկ մինչ այդ հնարավոր է ստիպված լինեք որոշ գործեր ավարտին հասցնել: Նոր տարում համառ աշխատանք է սպասվում ընկերների ու կազմակերպությունների հետ:
Ցուլ
Այս շրջանում կուզենաք ցույց տալ ձեր կարողությունները, իսկ հնարավորության դեպքում՝ ընդլայնել դրանք: 27-31-ին՝ պրակտիկ հոտառություն, վստահություն գործողություններում: Կազմակերպվածությունն ու համբերատարությունը կհեշտացնեն նպատակին տանող ճանապարհը: Համատեղ գործերի լավ արդյունքներ կունենաք:
Մինչամանորյա շրջանը հաջող կդասավորվի հարազատների ու մտերիմների աջակցության շնորհիվ: Նոր տարում՝ մայիսից, հաջողություն կլինի այնտեղ, որտեղ չէիք սպասում: Նույնիսկ անելանելի իրավիճակներից ելք կգտնվի: Իսկ մինչև մայիս կարող եք ապագայի ծրագրեր կառուցել: Նոր տարում շատ աշխատանք ու խնդիրներ կլինեն կարիերայի ոլորտում ու մասնագիտական գործերում:
Երկվորյակ
Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պիտի հաշվի նստեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 27-31-ին գործնական հոտառություն ձեռք կբերեք՝ կապված ձեր մասնագիտական առաջընթացի հետ: Մասնակցություն կունենաք կարևոր միջոցառումներին և հանդիպումներ ազդեցիկ անձանց հետ: Անձնական արժանապատվության մեծ զգացում:
Նոր տարում գործընկերությունից կամ վարկերից գումար կգա, և ամեն ինչ կհաջողվի լավ ավարտել: Գործերում կօգնեն ամուսիններն ու գործընկերները: Նոր տարում՝ մայիսից, կարող եք հաջողություններ սպասել անձնական նախաձեռնություններում, ընկերների ու կազմակերպությունների հետ գործերում: Իսկ մինչև մայիս հնարավոր են չծրագրված հաջողություններ: Նոր տարում դժվարությունները կապված կլինեն արտերկրի, արտասահմանցիների ու ազդեցիկ անձանց հետ:
Խեցգետին
Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Մեծ կախվածություն կառաջանա գործընկերներից և ամուսիններից: 27-31-ին՝ ակտիվություն՝ աշխատավայրում, լավ փոփոխությունների կհասնեք: Արդյունավետություն է սպասվում բիզնեսում: Համագործակցությունից լավ արդյունքներ կլինեն:
Մինչև Նոր տարի լավ հարաբերություններն ու կապերը կօգնեն նախապատրաստվել տոնին: Բացի այդ, էներգիայով լի և աշխատունակ կլինեք: Նոր տարում՝ մայիսից, հաջողություններ են սպասվում կարիերայում, քաղաքականության մեջ, աշխատավայրում, ղեկավարության հետ հարաբերություններում: Իսկ մինչև մայիս կարող եք նոր ծրագրեր կազմել: Նոր տարում դժվարությամբ կտրվեն համատեղ ձեռնարկներն ու հարկերի հետ կապված գործերը:
Առյուծ
Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 27-31-ին գործնական կամ սիրային կարևոր հարաբերությունների կայունացում: Առաջընթաց կունենաք անձնական ծրագրերն իրագործելիս: Կմասնակցեք կարևոր միջոցառումների:
Մինչև Նոր տարի գործերը հաջողությամբ կավարտեք հստակ գործողությունների, բարձր աշխատունակության ու հաջող գնումների շնորհիվ: Նոր տարվա գիշերը ակտիվ ու բուռն կանցնի: Նոր տարում՝ մայիսից, գործերի զարգացման, ուղևորությունների և արտասահմանցիների հետ գործերի համար նոր հնարավորություններ կստեղծվեն: Իսկ մինչև մայիս կարիերայում ու բիզնեսում գործերը լավ կլինեն: Տարվա ընթացքում դժվարություններ կլինեն գործընկերների հետ գործերում:
Կույս
Մեծ ուշադրություն կդարձնեք սեփական անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 27-31-ին գործերում կարգուկանոն կհաստատեք: Կարգապահություն ու կազմակերպվածություն: Աշխատանքի մեջ փորձառու հարազատներից աջակցություն կստանաք: Տանը հարմարավետություն կստեղծեք:
Մինչև Նոր տարի ամեն ինչ հաջող կավարտեք բարձր տրամադրության ու հարազատների օգնության շնորհիվ: Նոր տարում՝ մայիսից, հաջող կլինեն գործերը համատեղ բիզնեսում, հարկերի հետ կապված գործերում ու հնարավոր է կարևոր փոփոխություններ տեղի ունենան: Իսկ մինչև մայիս հաջողություններ կլինեն արտերկրի, արտասահմանցիների հետ կապված գործերում: Ողջ տարվա ընթացքում աշխատանքի մեջ համառություն և ուժերի մեծ ներդրում կպահանջվի:
Կշեռք
Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն հատկացնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 27-31-ին՝ գործնական ուղևորություններ: Անձնապես պայմանավորվելու ու կապեր հաստատելու հնարավորություն կլինի: Կարևոր հարցերի լուծում: Հանդիպումներ կունենաք սիրելիների հետ:
Մինչև Նոր տարի ստիպված եք լինելու մեծ ուշադրություն հատկացնել ընտանիքին ու տանը և հարազատների հետ միասին հաջողությամբ կպատրաստվեք տոներին: Նոր տարում՝ մայիսից, կբարելավվեն ամուսնական ու գործընկերային հարաբերությունները: Միաժամանակ շատ բան հաջող կդասավորվի, իրավիճակներ կստեղծվեն, որոնք կօգնեն առաջ մղել գործերը: Իսկ մինչև մայիս հաջող կընթանան համատեղ ֆինանսական գործերը: Տարվա ընթացքում սահմանափակումներ կլինեն մասնագիտական նպատակի իրագործման մեջ: Պիտի լուրջ վերաբերվեք երեխաների գործերին:
Կարիճ
Հաղորդակցվող կլինեք: Կհետաքրքրվեք տեղեկատվությամբ և ակտիվ աշխատանք կտանեք նրա հետ: Ուշադրություն կդարձնեք հարազատների, հարևանների, գործընկերների հետ գործերին: 27-31-ին՝ անհետաձգելի գործեր տանը, կարգուկանոն կհաստատեք: Անհապաղ կարևոր իրեր ձեռք բերելու կարիք կլինի:
Մինչև Նոր տարի հաճախակի ուղևորություններ ու հանդիպումներ կլինեն, այդ թվում՝ կենցաղային հարցերով, որոնք հաջող կավարտվեն: Գումարն էլ կբավարարի տան ու ընտանիքի կարիքները հոգալու համար: Նոր տարում՝ մայիսից, գործերը հաջող կընթանան աշխատավայրում: Առողջությունը կբարելավվի: Իսկ մինչև մայիս լավ գործընկերային հարաբերություններ կլինեն: Տարվա ընթացքում մեծ ջանքեր պիտի ներդնեք տանը, ընտանիքի հետ կապված գործերում:
Աղեղնավոր
Գործնական կլինեք, կհետաքրքրվեք ձեր նյութական վիճակով և այն բարելավելու համար ջանքեր կգործադրեք: Ակտիվություն կունենաք առևտրի մեջ: 27-31-ին մեծ ակտիվություն ու ճշգրտություն գործերում: Կարևոր հանդիպումներ շատ կլինեն: Կամրապնդեք կապերը ազդեցիկ անձանց հետ: Առաջընթաց է սպասվում անձնական նպատակներն իրագործելիս:
Մինչև Նոր տարի լավ գնումներ կանեք, գումարը խնայողությամբ կծախսեք: Ամեն ինչ կհասցնեք անել, քանի որ ակտիվության և աշխատունակության աճ կունենաք: Նոր տարում՝ մայիսից, կարող է գալ գործերում երկար սպասված ազատության ու գործերից բավարարվածության շրջանը: Կուրախացնեն երեխաները: Տարվա ընթացքում մեծ ժամանակ պիտի ծախսեք հարազատների հետ գործերի վրա ու պարզեք հարաբերությունները:
Այծեղջյուր
Շարունակվում է Այծեղջյուրի ամիսը: Դա նրանց ակտիվություն կհաղորդի անձնական նախաձեռնություններն առաջ տանելիս, ինքնահաստատման նպատակով հնարավորությունները ցուցադրելիս: 27-31-ին՝ մեծ հոտառություն ֆինանսական գործերում, ոչ շահավետ գործերից խուսափելու հնարավորություն: Հաջող գնումներ, խնայելու հնարավորություն:
Մինչև Նոր տարի պիտի կարգի բերեք ձեզ ու ձեր գործերը: Հաջող դիպվածն ու գումարը կլուծեն բոլոր խնդիրները: Նոր տարում՝ մայիսից, հաջողություն կլինի տանը, ընտանիքում: Իսկ մինչև մայիս հնարավորություն կլինի զբաղվել այն գործերով, որոնք վերաբերում են անձնական հետաքրքրություններին: Տարվա ընթացքում որոշակի դժվարություններ են սպասվում նյութական դաշտում, գումար աշխատելիս ու ծախսելիս:
Ջրհոս
Դժվարություններ կլինեն գործերը ծրագրելիս ու կամային որոշումներ ընդունելիս: Իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Անձնական գործերից շեղող հոգսեր կառաջանան: 27-31-ին կձգտեք ձեզ դրսևորել հասարակական գործերում: Ակտիվ կապեր կունենաք ընկերների հետ, որոնք կարող են օգնել հասնել նպատակին: Փորձառու անձանց հետ հարաբերություններ կհաստատեք:
Մինչև Նոր տարի Ջրհոսները պասիվ կլինեն կամ էլ ուրիշների օգնությունը ստանալու ակնկալիքով կհետևեն, թե ինչպես են ընթանում գործերը: Նվազագույն ջանքերով էլ կարող են ամեն ինչ անել ու հանգստանալ: Ակտիվություն կնկատվի միայն այն դեպքում, երբ նրանց ազատությունը սահմանափակվի: Նոր տարում՝ մայիսից, ծանոթություններ ու կապեր կհաստատեք, հարազատների հետ գործերն ու հարաբերությունները կլավանան: Իսկ մինչև մայիս հաջող կլինեն տան և ընտանիքի հետ կապված գործերը: Տարվա ընթացքում անձնական ակտիվությունը կնվազի, հնարավոր են ձգձգումներ անձնական հետաքրքրություններն առաջ մղելու գործում:
Ձկներ
Մեծ հետաքրքրություն կցուցաբերեք նորի ու հեռանկարայինի հանդեպ: Կմասնակցեք կոլեկտիվ միջոցառումների: Կձգտեք դեպի ընկերները: 27-31-ին՝ հաջողություններ են ակնկալվում մասնագիտական գործերում, աջակցություն՝ ազդեցիկ անձանցից: Իրավիճակից ճիշտ գլուխ հանելու ունակություն:
Մինչև Նոր տարի օգտակար ակտիվություն կդիտվի ու անսպասելիորեն հաջողակ կլինեք գործերում: Բարձր նպատակասլացությունը կօգնի ժամանակին ավարտել անհրաժեշտ բոլոր գործերը: Նոր տարում՝ մայիսից, կբարելավվեն ֆինանսական գործերը: Տարվա ընթացքում ստիպված եք լինելու ավելի շատ ժամանակ ծախսել այլոց վրա, հոգ տանել նրանց մասին: