...

Դեկտեմբերի 2-8-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Դեկտեմբերի 2-8-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Մեծ ինքնավստահություն, լավատեսություն, հնարավորություններն ընդլայնելու ձգտում: 2-5-ը հաջող օրեր են ֆինանսական ու պրակտիկ գործունեության համար: Կկարողանաք ճիշտ ընտրություն անել: Կբարելավվեն հարաբերությունները կարևոր անձանց հետ: Սպասվում են հաջողություններ համատեղ բիզնեսում, հարկերի հետ կապված գործերում: Լավ փոփոխություններ սիրային հարաբերություններում:

6-7-ին՝ անձնական մեծ ակտիվություն: Կդրսևորեք ձեզ տնային գործերում, ուրախություն կպատճառեք հարազատներին ու մտերիմներին: Կհասնեք ձեր ուզածին:

Ցուլ

Բարդ ու անկայուն շրջան է՝ փոփոխության սպասումներով ու ընտրության պահերով: 2-5-ին նախաձեռնող կլինեք գործընկերության մեջ, գործնական հարաբերություններում: Հնարավորություն կունենաք հարթել հարաբերությունները կարևոր անձանց հետ: Հաջողություններ համատեղ բիզնեսում: Սիրելիի հետ հարաբերություններում էլ՝ նոր հնարավորություններ կստեղծվեն:

6-7-ին տան հետ կապված անսպասելի հոգսերն ու գործերը կարող են շեղել անձնական ծրագրերից: Առանձնանալու, գործերից հեռանալու ձգտում կունենաք: Բարձր զգայունակություն ու զգացմունքայնություն:

Երկվորյակ

Ստիպված եք լինելու հատուկ ուշադրություն դարձնել շուրջը տեղի ունեցող իրադարձություններին: Մեծ կախվածության մեջ կհայտնվեք ուրիշներից: 2-5-ին՝ բարձր աշխատունակություն: Կբարձրանա էսթետիկ ճաշակը: Շահի հանդեպ լավ հոտառություն, համատեղ նախագծերի ու բիզնեսի լավ արդյունքներ: Գեղեցիկ իրեր ձեռք կբերեք:

6-7-ին սեփական ազատությունը պաշտպանելու ձգտում կունենաք: Կձգտեք դեպի ընկերները, հետաքրքրություն կցուցաբերեք նորությունների նկատմամբ:

Խեցգետին

Գործեր ու հոգսեր են սպասվում: Գործերն ավարտին հասցնելու համար ստիպված եք լինելու շատ աշխատել: 2-5-ին անձնական ակտիվության ու նախաձեռնության շնորհիվ պիտանի գործընկերներ կգտնեք: Ձեր մասին լավ տպավորություն թողնելու հնարավորություն կունենաք: Ներդաշնակ կլինեն ամուսնական ու սիրային հարաբերությունները: Շրջապատողները բարյացակամ տրամադրված կլինեն ձեր հանդեպ:

6-7-ին՝ ակտիվ մասնակցություն տնային գործերին կամ աշխատանք ընտանիքի բարօրության համար: Ցանկություններն իրագործելու ձգտում կունենաք: Բարձր նպատակասլացություն:

Առյուծ

Ուժերի վերելքի, դիրքերի ամրապնդման և ուշադրությունը ձեզ վրա հրավիրելու շրջան է: 2-5-ին՝ ակտիվություն տնային գործերում, տանը կարգուկանոնի հաստատում: Լավ գնումներ տան համար: Տանը հաճելի հանդիպումներ գործընկերների հետ: Բարձր տրամադրություն կունենաք: Ներդաշնակ հարաբերություններ, հաջողություններ աշխատանքի մեջ:

6-7-ին՝ բարձր տրամադրություն ու սկզբունքայնություն: Մարդկանց հետ հեշտությամբ լեզու գտնելու, կարևոր անձանց աջակցությունը ստանալու կարողություն: Հանդիպումներ արտերկրից ժամանած հարազատների հետ կամ նորություններ հեռվից:

Կույս

Մեծ ուշադրություն կխլեն ընտանեկան հոգսերն ու հարազատների հետ գործերը: Հետաքրքրություն կառաջանա տանը զբաղեցրած դիրքի հանդեպ: 2-5-ին՝ տեղեկատվության, նոր կապերի ակտիվ ու հաջող փնտրտուք: Բազմաթիվ օգտակար ուղևորություններ ու հաճելի հանդիպումներ ճանապարհին: Համոզելու, համակրանք առաջացնելու ունակություն: Լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք:

6-7-ին անհանգստությունը կստիպի ինչ-որ բան փոխել տանը, խառնվել ընտանեկան հարաբերություններին ու ընտանիքի բյուջեին:

Կշեռք 

Շատ հանդիպումներ ու զրույցներ կլինեն: Կաճի հետաքրքրասիրությունը, կհետաքրքրվեք լուրերով: 2-5-ը լավ օրեր են տնային գործերում ու բիզնեսում նախաձեռնող լինելու համար: Ինքնավստահության, գործերի թեթև ընթացքի շրջան է: Աջակցություն կստանաք մտերիմներից: Կարևոր հանդիպումներ հարազատների հետ:

6-7-ին շատ շփվող կլինեք, կհետաքրքրվեք ամուսինների գործերով: Զգայուն կլինեք շրջապատողների տրամադրության հանդեպ:

Կարիճ

Նյութական շահի, սեփական նյութական վիճակը բարելավելու ձգտում կունենաք: 2-5-ին՝ նախաձեռնող լինելու ու հանդիպումների շնորհիվ շահավետ ծանոթություններ կհաստատեք: Կմեծանա հաճելի շարժուձևով ու խոսքով համակրանք շահելու կարողությունը: Կբարելավեք հարաբերությունները հարազատների հետ: Հաջող կարճատև ուղևորություններ ու գնումներ: 

6-7-ին՝ ակտիվ աշխատանք տանը, կարգուկանոն կհաստատեք գործերում: Կօգնեք հարազատներին՝ կարգավորելու նրանց գործերը: Ուշադիր կլինեք սեփական առողջության հանդեպ:

Աղեղնավոր

Շարունակվում է Աղեղնավորի ամիսը: Սպասվում է զբաղվածություն անձնական գործերով ու խնդիրներով: Գործունեության մի շարք ոլորտներում կամրապնդեք ձեր դիրքերն ու կծրագրեք ձեր զարգացումը: 2-5-ին՝ ֆինանսական գործերի հաջող ընթացք: Խնայելու հնարավորություն կունենաք: Հեշտությամբ կկարողանաք գաղտնի պահել բիզնեսում ձեր մտահղացումները և դրանից օգուտ կստանաք: Հնարավոր է՝ վերադարձնեն պարտքերը:

6-7-ին՝ բարձր տրամադրություն: Կուրախացնեն երեխաներն ու սիրելիները: Լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք:

Այծեղջյուր

Իրավիճակի հանդեպ ցածր վերահսկողություն: Պատահականությամբ պայմանավորված գործողություններ: 2-5-ին՝ ներդաշնակության զգացում: Ձեզ վրա ուշադրություն հրավիրելու ու հակառակ սեռի համակրանքը շահելու հնարավորություն կունենաք: Հաջող ակտիվություն ու նախաձեռնողականություն հասարակական գործերում: Կաջակցեն ընկերները:

6-7-ին՝ ակտիվություն տնային գործերում, հարազատների կողմից նկատված ու գնահատված լինելու ձգտում: Կարևոր հանդիպումներ տանը:

Ջրհոս

Բոլոր գործերում առաջ կգա ձգտում դեպի նորը, կոլեկտիվ գործողություններին մասնակցելու, ընկերների հետ շփվելու անհրաժեշտություն կլինի: 2-5-ին նախաձեռնող կլինեք մասնագիտական գործերում: Ղեկավարության ու ենթակաների հետ փոխհասկացողության կհասնեք: Համընդհանուր ճանաչման կհասնեք: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից: Համակրանք շահելու կարողություն:

6-7-ին շատ կշփվեք հարազատների, գործընկերների հետ: Կարճատև ուղևորություններ կենցաղային ու ընտանեկան հարցերով: Զրույցների ժամանակ հուզական կլինեք:

Ձկներ

Ծրագրերի իրականացման ու դիրքերն ամրապնդելու համար պայքարի շրջան է: Կազմակերպչական ունակությունները դրսևորելու անհրաժեշտություն կառաջանա: 2-5-ին՝ օգտակար նախաձեռնություններ ու նոր գաղափարներ: Հաջող մասնակցություն կոլեկտիվ միջոցառումներին ու հասարակական գործերին: Շահավետ գործնական կամ սիրային ծանոթություններ կհաստատեք: Հնարավոր են առաջարկներ արտերկրից:

6-7-ին՝ ակտիվություն նյութական ոլորտում կենցաղային հարցերը լուծելիս: Հետաքրքրություն առևտրի ու բիզնեսի նկատմամբ: Գնումներ կանեք տան համար: Հնարավոր են չնախատեսված ծախսեր:

«Չորրորդ իշխանություն», թիվ 11, 2019

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   4123 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ