Խոյ
Մեծ ինքնավստահություն, հնարավորություններն ընդլայնելու ձգտում: 2-3-ին անսպասելի հաջողակ կլինեք, առաջխաղացում կունենաք ֆինանսական գործերում: Հաջողություններ բիզնեսում:
4-6-ին անպիտան, հոգնեցնող գործերով զբաղվելու անհրաժեշտություն կառաջանա, որոնք էլ կշեղեն անձնական գործերից ու հետաքրքրություններից: Կձգձգվեն արտերկրի և արտասահմանցիների հետ կապված գործերը: Հստակ ծրագրերի և գաղափարների բացակայություն:
7-8-ին՝ խնդիրներ գործերի առաջխաղացման մեջ: Ստուգումներ աշխատավայրում: Սառնություն ղեկավարության կողմից:
Ցուլ
Փոփոխության սպասումներով և ընտրության պահերով լիքը ծանր ու անկայուն շրջան է: 2-3-ին գերզգայուն և ոգեշնչված կլինեք: Լավ հանդիպումներ կունենաք արտասահմանցիների և ազդեցիկ մարդկանց հետ: Առաջընթաց ռոմանտիկ հարաբերություններում:
4-6-ին ընկերներից կամ խմբային հետաքրքրություններից կախվածության մեջ կհայտնվեք: Հեռանկարների բացակայությունը կարող է փչացնել հարաբերությունները և ձեր տրամադրությունը: Խնդիրներ համատեղ գործերում, ընդհանուր գումարն օգտագործելիս:
7-8-ին կարող են անհանգստացնել հին, անավարտ գործերը: Դժվարություններ կունենաք ընկերների հետ հարաբերություններում:
Երկվորյակ
Մեծ ուշադրություն կդարձնեք շուրջը տեղի ունեցող ամեն ինչին: Մեծ կախվածություն ուրիշներից: 2-3-ին գերզգայուն կլինեք: Համատեղ գործերի լավ արդյունքներ:
4-6-ին՝ իրադարձությունների անհաջող ընթացք, մրցակիցները կարող են խանգարել անձնական ծրագրերի իրագործմանը: Դժվարություններ կունենաք ղեկավարության հետ շփվելիս:
7-8-ին անհաջող բանակցություններն ու գործընկերների պահպանողականությունը կարող են արգելակել գործերը: Սառնություն կարևոր մարդկանց հետ հարաբերություններում:
Խեցգետին
Աշխատանք ու հոգսեր են սպասվում: Գործերն ավարտելու համար շատ պիտի ջանաք: 2-3-ին՝ անսովոր, հուզիչ հանդիպումներ: Կմասնակցեք հասարակական կամ մշակութային միջոցառումների:
4-6-ին ծանր աշխատանքն ու պարտականությունները կարող են զրկել լավատեսությունից, սեփական ուժերի հանդեպ հավատից: Դժվարություններ կունենաք գործատուների և ազդեցիկ մարդկանց հետ շփվելիս:
7-8-ին՝ խնդիրներ աշխատանքի մեջ, արգելակում գործերում: Ծանրաբեռնվածության պատճառով առողջությունը կթուլանա:
Առյուծ
Ուժերի վերելքի, դիրքերի ամրապնդման, ուշադրությունը սեփական անձին հրավիրելու շրջան է: 2-3-ին գործերի ընթացքի մեջ անսպասելի փոփոխություններ կլինեն, շահի հանդեպ լավ հոտառություն: Կարևոր մարդկանց հետ գործնական հարաբերություններ կհաստատեք:
4-6-ին փառասիրական ծրագրերը կխախտվեն, վատ կընթանան հասարակական ու ռոմանտիկ գործերը: Իրավիճակից կամ խմբային հետաքրքրություններից կախվածության մեջ կհայտնվեք: Գործողություններում ազատության բացակայություն:
7-8-ին կարող են անհանգստացնել հին, անավարտ գործերը: Խնդիրներ բիզնեսում, հարկերի և վարկերի հետ կապված գործերում:
Կույս
Մեծ ուշադրություն կպահանջեն տնային հոգսերն ու հարազատների հետ գործերը: Կհետաքրքրվեք ընտանիքում զբաղեցրած դիրքով: 2-3-ին՝ լավատեսական տրամադրություն: Կմասնակցեք մշակութային միջոցառումների: Ռոմանտիկ հարաբերությունների անսպասելի ընթացք:
4-6-ին՝ դժվարություններ և սառնություն ընտանեկան հարաբերություններում: Կխուսափեք համագործակցությունից: Ինքնավստահ չեք լինի:
7-8-ին՝ խնդիրներ հարազատների ու մտերիմների հետ հարաբերություններում: Տնային հոգսերն ու ապրումները առողջության թուլացման կհանգեցնեն:
Կշեռք
Հանդիպումներ ու զրույցներ են սպասվում: Հետաքրքրասեր կլինեք, կհետաքրքրվեք տեղեկատվությամբ: 2-3-ին՝ լավ փոփոխություններ տանը, ընտանեկան հարաբերություններում: Կարևոր հանդիպումներ հարազատների հետ:
4-6-ին բարդ աշխատանքը մեծ ուժեր կխլի: Խնդիրներ աշխատավայրում կամ նոր աշխատանքի անցնելիս: Հնարավոր է գիտելիքների և մասնագիտական հմտությունների պակաս զգացվի: Ճանապարհին ձգձգումներ կլինեն:
7-8-ին՝ վատատեսություն, անհանգստություն, խնդիրներ շփման մեջ: Դժվարություններ կունենաք գործերը ծրագրելիս:
Կարիճ
Կձգտեք նյութական շահի, կփորձեք բարելավել ձեր ֆինանսական վիճակը: 2-3-ին անսպասելի և անսովոր հանդիպումներ կամ ուղևորություններ: Առաջընթաց ռոմանտիկ հարաբերություններում: Պիտանի գործընկերներ կգտնեք:
4-6-ին դժվարություններ կունենաք պրակտիկ ու ֆինանսական գործերում, բիզնեսում: Անձնական ծրագրերն իրագործելիս գումարի պակաս կզգացվի:
7-8-ին՝ խնդիրներ ֆինանսական գործերում: Խնայելու անհրաժեշտություն կլինի: Ինչ-որ միջոցառումների վրա ծախսեր կանեք:
Աղեղնավոր
Շարունակվում է Աղեղնավորի ամիսը: Զբաղված կլինեք անձնական գործերով ու խնդիրներով: Գործունեության մի շարք ոլորտներում կամրապնդեք ձեր դիրքերը: 2-3-ին կատարված աշխատանքի դիմաց գումար կստանաք, անսովոր գնումներ կանեք: Հաջողություն ֆինանսական գործերում:
4-6-ին տանը կարևոր ու բարդ գործեր կլինեն: Ուժերի անկում, հոռետեսություն: Կսառչեն հարազատների հետ հարաբերությունները:
7-8-ին՝ խնդիրներ ու հոգսեր տանը, ընտանեկան պարտականությունները թույլ չեն տա զբաղվել անձնական խնդիրներով: Տհաճ զրույցներ ընտանիքում:
Այծեղջյուր
Իրավիճակի հանդեպ թույլ վերահսկողություն: Պատահականությամբ պայմանավորված գործողություններ: 2-3-ին ուրախ տրամադրություն կունենաք: Ոգեշնչվածություն: Հարաբերությունների անսովոր զարգացում: Ինքնատիպ վարք կդրսևորեք:
4-6-ին՝ ձգձգումներ հանդիպումների և ուղևորությունների ժամանակ, անհրաժեշտ ինֆորմացիայի բացակայություն: Արագ կհոգնեք:
7-8-ին՝ անհանգստություն: Վատ օրեր են մտավոր ու կրթական գործունեության համար: Հարազատներին օգնելու անհրաժեշտություն կառաջանա:
Ջրհոս
Բոլոր գործերում նորի ձգտում առաջ կգա, կոլեկտիվ գործողություններին մասնակցելու անհրաժեշտություն կլինի: 2-3-ին՝ անսպասելի հաճելի հանդիպումներ հարազատների հետ, ուրախություն տանը:
4-6-ին՝ խնդիրներ ֆինանսական գործերում ու բիզնեսում: Ծախսեր կանեք ընկերների հետ գործերի կամ կոլեկտիվ միջոցառումների վրա: Վատ կընթանան կազմակերպությունների հետ գործերը:
7-8-ին՝ խնդիրներ ու ձգձգումներ ֆինանսական գործերում: Զգույշ վերաբերվեք նոր գործնական նախագծերին:
Ձկներ
Ծրագրերի իրագործման և դիրքերի ամրապնդման շրջան է: Կազմակերպչական ունակությունները դրսևորելու անհրաժեշտություն կառաջանա: 2-3-ին ուրախ տրամադրություն կունենաք: Ընկերների, կազմակերպությունների հետ կապված հաջող գործունեություն: Անսովոր հանդիպումներ ու ռոմանտիկ հնարավորություններ:
4-6-ին փառասիրական ծրագրերը կխախտվեն: Աշխատավայրում ծանր պարտականությունները կարող են խանգարել անձնական գործերին և մեծ ուժեր կխլեն: Սառնություն ղեկավարության կողմից, հասկացված չեք լինի:
7-8-ին՝ վատատեսություն: Աշխատանքի մեծ ծավալը կարգապահություն և ուշադրություն է պահանջելու: