...

Դեկտեմբերի 30-ից հունվարի 5-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Դեկտեմբերի 30-ից հունվարի 5-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ 

Տարվա վերջին օրերին ձեզ ոչ մի բանում չսահմանափակելու ձգտման պատճառով հնարավոր են տարօրինակ գնումներ ու անսպասելի ծախսեր: Ի վերջո ավանդույթները կհաղթեն, ու ամեն ինչ կկարգավորվի: 

Նոր տարվա գիշերը կուրախացնեն տանը տիրող հանգստությունն ու հարմարավետությունը, կյանքի հանդեպ լավատեսական հայացքն ու ընկերները, որոնք, հնարավոր է, առաջինը գան՝ ձեզ շնորհավորելու:

Նոր տարվա առաջին կեսին կարող եք նոր նախաձեռնություններում հաջողության, գործունեության նոր ոլորտների բացման, հաջող ուղևորությունների և ծանոթությունների հույս ունենալ:

Տարվա երկրորդ կեսին կբարելավվեն տան, ընտանիքի, անշարժ գույքի հետ կապված գործերը:

Իսկ մինչև շաբաթվա վերջ՝ հունվարի 5-ը, անկանխատեսելի իրադարձությունները կօգնեն հասնել կարևոր նպատակին, ցանկությունները կիրագործվեն:

Ցուլ

Տարվա վերջին օրերին ուրիշների տրամադրության հանդեպ գերզգայուն լինելը, շրջապատողների վարքից դժգոհությունը կարող են ծրագրերում անսպասելի փոփոխություններ բերել, ձգձգել դրանց իրագործումը: Բայց ի վերջո, եթե լսեք իմաստուն հարազատների խորհուրդները, ամեն ինչ հաջող ավարտ կունենա:

Նոր տարվա գիշերը կուրախացնեն ընտանիքի բարեկեցությունը, սեփական ցանկությունների իրագործումը, տանը իշխող սերն ու փոխհասկացողությունը:

Չեն բացառվում տանից հեռու հանդիպումները:

Նոր տարվա առաջին կեսին կարող եք ֆինանսական գործերի բարելավման, լավ գնումների ու հաջող բիզնեսի հույս ունենալ:

Տարվա երկրորդ կեսին հաջող ուղևորություններ, գործունեության նոր ոլորտներ, գիտելիքների ընդլայնում, հաջող ու շահեկան ծանոթություններ են սպասվելու:

Իսկ մինչև շաբաթվա վերջ՝ հունվարի 5-ը, արտերկրից լավ լուրեր կստանաք, արտասահմանցիների հետ կապեր ու նոր հեռանկարներ են սպասվում:

Երկվորյակ

Տարվա վերջին օրերին Ամանորը նախապես տոնելու ցանկությունը, ցրվածությունը, կամ էլ պարզապես ծուլությունը կխանգարեն մեծ ծրագրերի իրագործմանը: Սակայն հարազատների քննադատությունն ամեն ինչ իր տեղը կդնի:

Նոր տարվա գիշերը կուրախացնեն սիրելի մարդկանց լավ տրամադրությունը, ընտանեկան բարեկեցության հասնելու ակնկալիքը, գեղեցիկի հանդեպ աճող զգայունությունը:

Տարվա առաջին կեսին սեփական նախաձեռնություններում հաջողություն կունենաք, կընդլայնեք ձեր հնարավորությունները:

Տարվա երկրորդ կեսին նյութական բարեկեցության աճի ու գործունեության նոր բնագավառների հույս կարող եք ունենալ:

Իսկ մինչև հունվարի 5-ը շահի հանդեպ լավ հոտառություն կդրսևորեք, ինքնավստահ կլինեք, համատեղ գործերում հաջողություններ կարձանագրեք:

Խեցգետին

Տարվա վերջին օրերին անսովոր, տարօրինակ վարքը կարող է խանգարել ծրագրերի իրագործմանը, համատեղ գործերին: Գումարի, հարկերի ու վարկերի հետ կապված խնդիրներ կարող են առաջ գալ: Բայց ի վերջո կօգնեն հարազատները, մտերիմները, հուսալի գործընկերները:

Նոր տարվա գիշերը կուրախացնեն ֆինանսական ոլորտում ու սիրային դաշտում նշմարվող փոփոխությունները, ընտանեկան բարեկեցությունը:

Նոր տարվա առաջին կեսին հաջողությունը կգա այնտեղից, որտեղից չէիք սպասում:

Տարվա երկրորդ կեսին կարող եք հույսներդ ձեզ վրա դնել ու իրագործել անձնական ծրագրերը:

Իսկ մինչև հունվարի 5-ը գործընկերների հետ հանդիպումներ կունենաք, որոնց հետ միասին հետագայում նոր, կոնկրետ ու շահավետ ծրագրեր կիրագործեք:

Առյուծ

Տարվա վերջին օրերին գործընկերների հետ վատ փոխհասկացողության պատճառով ծրագրերը կխախտվեն: Կարևոր մարդիկ տարօրինակ վարք կդրսևորեն: Բայց եթե անցնեք տնային գործերին, ավելի մեծ օգուտ կստանաք:

Նոր տարվա գիշերը կուրախացնեն մտերիմների բարությունն ու ուշադրությունը, շուրջը տիրող գեղեցկությունն ու ներդաշնակությունը:

Տարվա առաջին կեսին կարող եք լավ նորություններ ու փոփոխություններ անկնկալել:

Տարվա երկրորդ կեսին հաջողություն կունենաք այն ոլորտներում, որոնցում նման ակնկալիք չունեիք:

Իսկ մինչև հունվարի 5-ը հնարավոր է ֆինանսական գործերի բարելավում և առողջության ամրապնդում:

Կույս

Տարվա վերջին օրերին անհրաժեշտ աջակցության բացակայությունը կամ չիրագործված խոստումները կարող են արգելակել գործերը: Տարօրինակ իրադարձություններն էլ կարող են խանգարել ծրագրերին: Ծանրաբեռնվածությունը կանդրադառնա առողջության վրա: Սակայն հարազատների սերն ու հոգատար վերաբերմունքը կբարելավեն իրավիճակը: 

Նոր տարվա գիշերը կուրախացնեն գեղեցիկ զարդարված սեղանն ու հարազատների, սիրելիների ներկայությունը:

Տարվա առաջին կեսին հաջողություն կունենաք մասնագիտական գործերում, աշխատանքի մեջ, նոր գործերում, ձեր զբաղեցրած դիրքը փոխելու հարցում:

Տարվա երկրորդ կեսին լավ առաջարկներ ու նոր նախաձեռնություններ են սպասվում:

Իսկ մինչև հունվարի 5-ը հարաբերությունների բարելավում, հաճելի հանդիպումներ ու ծանոթություններ են սպասվելու: Կմասնակցեք հետաքրքիր ու կարևոր միջոցառումների:

Կշեռք

Տարվա վերջին օրերին համատեղ գործերում, բիզնեսում, հարկերի ու վարկերի հետ կապված գործերում տարօրինակ իրադարձություններ ու դժվարություններ են սպասվում: Զվարճանքների վրա անսպասելի ծախսեր կանեք: Լավ կընթանան տան, ընտանիքի հետ կապված գործերը:

Նոր տարվա գիշերը կուրախացնեն ընտանիքում տիրող հանգստությունը, շուրջը հավաքված բարի ու սիրելի մարդիկ, երեխաների վարքը:

Տարվա առաջին կեսին ձեր զարգացման, հեռավոր ուղևորությունների, առաջխաղացման համար նոր հնարավորություններ կբացվեն:

Տարվա երկրորդ կեսին աշխատավայրում, մասնագիտության մեջ բարձր դիրքի, կարևոր նպատակի հասնելու հնարավորություն կլինի:

Իսկ մինչև հունվարի 5-ը զբաղված կլինեք տնային գործերով:

Կարիճ

Տարվա վերջին օրերին տանը ծրագրերի անսպասելի փոփոխություն է սպասվում, ընտանիքում տարօրինակ հարաբերություններ կլինեն: Գործընկերները հուսալի չեն լինի: Սակայն հարազատների ու մտերիմների խորհուրդները կօգնեն բարելավել գործերի վիճակը:

Նոր տարվա գիշերը կուրախացնեն ընտանեկան բարեկեցությունը, բարությունն ու հարմարավետությունը, գեղեցիկ զարդարված սեղանը:

Նոր տարվա առաջին կեսին բոլորից վաղ կնկատեք մոտեցող փոփոխությունները, և տարվա երկրորդ կեսին այդ փոփոխություններից ձեզ համար օգուտ կքաղեք, առաջխաղացման ու զարգացման նոր հնարավորություններ կգտնեք:

Իսկ մինչև հունվարի 5-ը պիտանի կապերի ամրապնդում ու կարևոր միջոցառումներին մասնակցություն է սպասվում:

Աղեղնավոր

Տարվա վերջին օրերին աշխատանքի կամ առողջության հետ կապված անսպասելի, հարկադիր ուղևորություններ կկատարեք: Լարված բանակցություններ ու հանդիպումներ: Գործերում հստակություն չի լինի: Բայց ի վերջո հարազատների ֆինանսական աջակցությունն ու հաջող տնային գործերը կշեղեն գործերից:

Նոր տարվա գիշերը կուրախացնեն հեռվից եկած հարազատների հետ շփումները, հաճելի և ուրախ զրույցները, բարությունն ու հարմարավետությունը:

Տարվա առաջին կեսին կարող եք հաջողություն ու փոփոխություններ ակնկալել, որոնք կգան ուրիշների միջոցով:

Տարվա երկրորդ կեսին հնարավոր է փոփոխությունների իրագործում:

Իսկ մինչև հունվարի 5-ը ընտանեկան բարեկեցություն է սպասվում: Կարևոր հանդիպումների և ընտանեկան միջոցառումների կազմակերպում:

Այծեղջյուր

Տարվա վերջին օրերին ֆինանսական գործերում անսպասելի փոփոխություններ կլինեն: Հաջող գնումները կարող են փոխարինվել անտեղի ծախսերով: Հնարավոր է ծախսեր անեք նորաձև իրեր ձեռք բերելու կամ ձեր տրամադրությունը բարձրացնելու նպատակով: Բայց եթե ձեր սեփական ցանկությունները համընկնեն ընտանիքի ցանկություններին, ամեն ինչ հաջող կդասավորվի:

Նոր տարվա գիշերը կուրախացնեն ընտանիքի նյութական ու բարոյական բարեկեցությունը, կատարած գնումներն ու հարմարավետությունը:

Տարվա առաջին կեսին կարող եք աշխատանքի մեջ հաջողություն ու փոփոխություններ ակնկալել:

Իսկ տարվա երկրորդ կեսին հաջող հարաբերությունների, լավ գործընկերների և իրադարձությունների բարենպաստ ընթացքի հույս կարող եք ունենալ:

Իսկ մինչև հունվարի 5-ը անձնական նպատակներն իրագործելու հարցում առաջընթաց կլինի: Պրակտիկ հոտառություն ձեռք կբերեք: Կապեր կհաստատեք:

Ջրհոս

Տարվա վերջին օրերին ազատության մեծ ցանկությունը կարող է ընտանիքում վեճեր առաջ բերել: Տրամադրության անսպասելի տատանումներ: Տանը ինչ-որ բան փոխելու ցանկություն կունենաք: Բայց եթե հարազատների մասին հոգ տանեք, հետևեք ընտանիքի հետաքրքրություններին, ապա կկարողանաք բոլոր ծրագրերն իրագործել:

Նոր տարվա գիշերը ուրախությունը հենց ձեզանից կգա:

Տարվա առաջին կեսին կարող են իրագործվել անձնական ծրագրերն ու գաղափարները ինչպես ստեղծագործելիս, այնպես էլ աշխատանքի մեջ: Կուրախացնեն երեխաներն ու սիրելիները:

Տարվա երկրորդ կեսին կարող եք աշխատանքի մեջ հաջողություն ակնկալել, առողջությունը կբարելավվի:

Իսկ մինչև հունվարի 5-ը խնայելու հնարավորություն կլինի: Պարտքով գումար տալու կամ վերցնելու հնարավորություն կլինի:

Ձկներ

Տարվա վերջին օրերին հնարավոր են տարօրինակ ծանոթություններ ու հանդիպումներ: Հին հարաբերությունների հետ կապված անսպասելի ինֆորմացիա կստանաք: Ինքնատիպ վարք կդրսևորեք, որը ուրիշներին հասկանալի չի լինի: Բայց ընկերների խորհուրդները կօգնեն բարելավել վիճակը:

Նոր տարվա գիշերը ուրախություն, իհարկե, կլինի, բայց դժվար կլինի որոշելը, թե կոնկրետ ինչից: Հնարավոր է՝ շուրջը տիրող բարեկեցությունից ու հարմարավետությունից:

Տարվա առաջին կեսին կարող եք ընտանիքում հաջողության ու լավ փոփոխությունների հույս ունենալ:

Տարվա երկրորդ կեսին կարող են իրագործվել անձնական ծրագրերը և հետաքրքրությունները: Հաջողակ կլինեք սիրո մեջ և երեխաների հետ կապված գործերում:

Իսկ մինչև հունվարի 5-ը պրակտիկ հոտառություն ձեռք կբերեք: Փորձառու մարդկանց հետ ընկերական հարաբերություններ կհաստատեք: Կմասնակցեք հետաքրքիր միջոցառումների:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   128 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ