Խոյ
Ինքնավստահ կլինեք, կձգտեք ընդլայնել ձեր հնարավորությունները: 4-ին ակտիվ աշխատանք կանեք տանը, գործերում կարգուկանոն կհաստատեք: Կօգնեք հարազատներին նրանց գործերի կարգավորման հարցում:
5-6-ին լավ տրամադրություն կունենաք, հարաբերություններում դրական փոփոխություններ են սպասվում: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից: Համատեղ ֆինանսական գործերի լավ արդյունքներ:
7-10-ին՝ հաջողություններ պրակտիկ գործերում, բիզնեսի ընդլայնում: Լավ գնումներ կանեք:
Ցուլ
Փոփոխության սպասումներով ու ընտրության պահերով ծանր, անկայուն շրջան է: 4-ին բարձր տրամադրություն կունենաք, կուրախացնեն երեխաներն ու սիրելին: Լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն կընձեռվի:
5-6-ին՝ համարձակություն ու թեթևություն հարաբերություններում, հուսալի գործընկեր կամ զուգընկեր գտնելու հնարավորություն կլինի: Լավ նորություններ ընկերներից կամ կազմակերպություններից:
7-10-ին՝ լավատեսական տրամադրություն, աջակցություն կստանաք ազդեցիկ մարդկանցից: Արտերկրից լավ լուրեր կստանաք, կամ էլ կբարելավվեն արտասահմանի հետ կապված գործերը:
Երկվորյակ
Հատուկ ուշադրություն կդարձնեք շուրջը տեղի ունեցող ամեն ինչին: Մեծ կախվածություն ուրիշներից: 4-ին շատ ակտիվ կլինեք տնային գործերում, հարազատների կողմից նկատված ու գնահատված լինելու ձգտում կունենաք:
5-6-ին՝ պրակտիկ ու մասնագիտական գործերի բարելավում, աշխատանքի մեջ լավ արդյունքների կհասնեք: Կբարելավվեն ղեկավարության կամ ազդեցիկ անձանց հետ հարաբերությունները:
7-10-ին կռահող կլինեք, ուժեղ ինտուիցիա կունենաք: Հին խնդիրները լուծելու հնարավորություն: Հաջողություններ համատեղ բիզնեսում:
Խեցգետին
Աշխատանք ու հոգսեր են սպասվում: Գործերն ավարտելու համար շատ պիտի ջանաք: 4-ին՝ ակտիվ շփումներ հարազատների, կոլեգաների հետ: Կարճատև ուղևորություններ կկատարեք ընտանեկան գործերով: Զրույցների ժամանակ հուզական կլինեք:
5-6-ը բարենպաստ օրեր են: Հնարավոր է առաջընթաց բիզնեսում, ֆինանսական ու հասարակական գործերում: Կբարելավվեն ազդեցիկ անձանց հետ փոխհարաբերությունները: Հաջող կոմերցիա արտերկրում: Ռոմանտիկ կապերի ամրապնդում: Կմասնակցեք կարևոր միջոցառումների:
7-10-ին ընկերական հարաբերություններ կհաստատեք ազդեցիկ մարդկանց հետ: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից:
Առյուծ
Ուժերի վերելքի, դիրքերի ամրապնդման, ուշադրությունը սեփական անձին հրավիրելու շրջան է: 4-ին՝ ակտիվություն նյութական ոլորտում, կենցաղային հարցերը լուծելիս: Կհետաքրքրվեք առևտրով ու բիզնեսով: Հնարավոր են չնախատեսված ծախսեր:
5-6-ին զգայուն կլինեք և ուժեղ ինտուիցիա կունենաք, ինչը կօգնի հասնել ուզածին, հարաբերություններում էլ շահ ունենալ: Լավ փոփոխություններ ընտանիքում, տանը: Առաջխաղացում բիզնեսում:
7-10-ին՝ լավ ձեռքբերումներ աշխատավայրում, դիրքերի ամրապնդում: Ազդեցիկ մարդկանց կողմից հավանության կարժանանաք:
Կույս
Մեծ ուշադրություն կխլեն տնային հոգսերն ու հարազատների հետ գործերը: Կհետաքրքրվեք ընտանիքում զբաղեցրած դիրքով: 4-ին՝ անձնական մեծ ակտիվություն: Ձեզ կդրսևորեք տնային գործերում: Ուրախություն կպարգևեք հարազատներին ու մտերիմներին: Ուզածին հասնելու հնարավորություն կլինի:
5-6-ին հանգիստ ու խաղաղասեր կլինեք: Անձնական հարաբերություններում ու բիզնեսում մեծ պատասխանատվություն կդրսևորեք: Պիտանի ծանոթություններ, կամ էլ հին գործնական ու ռոմանտիկ հարաբերությունների վերականգնում:
7-10-ին՝ հաջողություններ հասարակական գործերում, ճանաչման կհասնեք, կուրախացնեն սիրելիները: Գիտելիքների և կարողությունների շնորհիվ սեփական հնարավորությունների ընդլայնում:
Կշեռք
Հանդիպումներ ու զրույցներ են սպասվում: Հետաքրքրասեր կլինեք, կհետաքրքրվեք տեղեկատվությամբ: 4-ին տան հետ կապված անսպասելի գործերն ու հոգսերը կարող են շեղել անձնական ծրագրերից: Առանձնանալու, գործերից հեռանալու ձգտում կունենաք:
5-6-ին գեղեցիկի, չափի ու ձևի զգացումը կօգնի հաջողությունների հասնել առևտրի մեջ ու բիզնեսում: Աշխատավայրում դիրքերի կայունացում: Ֆինանսական գործերի հաջող ընթացք:
7-10-ին՝ տանը գործերի բարելավում, լավ փոփոխություններ ընտանիքում, հետաքրքիր հանդիպումներ ու միջոցառումներ: Ընտանեկան բյուջեի բարելավում:
Կարիճ
Կձգտեք նյութական շահի, կփորձեք բարելավել ձեր ֆինանսական վիճակը: 4-ին՝ ազատության մեծ պահանջ, ճնշումներ չեք հանդուրժի: Ձեզ հեռու կպահեք տնային գործերից: Կձգտեք դեպի ընկերները:
5-6-ին՝ ռոմանտիկ ու գործնական հարաբերությունների ամրապնդում: Գործընկերային հարաբերություններում ու բիզնեսում մեծ պատասխանատվություն կդրսևորեք: Համակրանք առաջացնելու ունակություն: Հին ցանկությունների իրագործմանը հասնելու հնարավորություն կունենաք:
7-10-ին՝ լավ համագործակցություն, հաջողություններ ուսման մեջ և ուղևորությունների ժամանակ: Լավ ինֆորմացիա կստանաք:
Աղեղնավոր
Շարունակվում է Աղեղնավորի ամիսը: Զբաղված կլինեք անձնական գործերով ու խնդիրներով: Գործունեության մի շարք ոլորտներում կամրապնդեք ձեր դիրքերն ու կծրագրեք ձեր զարգացումը: 4-ին ակտիվորեն կմասնակցեք տնային գործերին, կամ կաշխատեք ի բարօրություն ընտանիքի: Ցանկություններն իրագործելու ձգտում: Նպատակասլաց կլինեք:
5-6-ին հանգիստ ու խաղաղասեր կլինեք, ընտանիքի ու տան հետ կապված հոգսերը կքչանան: Կարևոր հանդիպումներ տանը:
7-10-ին՝ հաջողություններ պրակտիկ ու ֆինանսական գործերում: Արդյունավետ աշխատանք:
Այծեղջյուր
Իրավիճակի հանդեպ թույլ վերահսկողություն, պատահականությամբ պայմանավորված գործողություններ: 4-ին՝ բարձր տրամադրություն ու սկզբունքայնություն: Մարդկանց հետ հեշտությամբ լեզու գտնելու և կարևոր անձանցից աջակցություն ստանալու ունակություն: Հեռվից լուրեր:
5-6-ին հեշտությամբ նոր ու շահավետ հարաբերություններ կհաստատեք: Հարազատների հետ հարաբերությունների բարելավում, աջակցություն ընկերներից: Հասարակական գործերին մասնակցությունից անձնական շահի հասնելու կարողություն: Բիզնեսի հետ կապված գործերով հաջող ուղևորություններ կկատարեք:
7-10-ին՝ հաջողություններ անձնական գործերում: Հանդիպումներ սիրելիների հետ: Լավ առաջարկներ կստանաք:
Ջրհոս
Բոլոր գործերում առաջ կգա ձգտում դեպի նորը, կոլեկտիվ գործողություններին մասնակցելու, ընկերների հետ շփվելու անհրաժեշտություն կառաջանա: 4-ին անհանգստությունը կստիպի ինչ-որ բան փոխել տանը, խառնվել ընտանեկան հարաբերություններին ու ընտանիքի բյուջեին:
5-6-ին՝ հաջողություններ ֆինանսական գործերում ու բիզնեսում: Առաջընթաց մասնագիտական գործերում: Կոնկրետ, պրակտիկ աջակցություն կստանաք իշխանություն ունեցող մարդկանցից:
7-10-ին՝ ընտանիքում գործերի անսպասելի բարելավում, լավ լուրեր, հաճելի հանդիպումներ տանը:
Ձկներ
Ծրագրերի իրագործման և դիրքերի համար պայքարի շրջան է: Կազմակերպչական ունակությունները դրսևորելու անհրաժեշտություն կառաջանա: 4-ին շատ շփվող կլինեք, կհետաքրքրվեք ամուսինների գործերով: Զգայուն կլինեք ուրիշների տրամադրության հանդեպ:
5-6-ին ուրախ ու ինքնավստահ կլինեք: Գեղեցիկի զգացումը հարաբերությունների զարգացման ու ամրապնդման կբերի: Հեշտությամբ կշփվեք ազդեցիկ մարդկանց հետ: Հաջողություններ արտերկրի հետ կապված գործերում:
7-10-ին՝ լավ հանդիպումներ, ուղևորություններ ու նորություններ: Հետաքրքիր գաղափարներ ու առաջարկներ: Կազմակերպությունների հետ շահավետ հարաբերությունների հաստատում: