...

Դեկտեմբերի 9-15-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Դեկտեմբերի 9-15-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ 

Այս շրջանում կուզենաք ամբողջությամբ ցույց տալ ձեր կարողությունները, իսկ հնարավորության դեպքում նաև ընդլայնել դրանք: 9-10-ին մեծ ամբիցիաները, հեղինակություններ չընդունելը, ամենագետ երևալու ցանկությունը կխանգարեն աջակցություն ստանալուն և կարևոր կապեր հաստատելուն: Կարող են արգելակվել արտերկրի հետ կապված գործերը:

11-13-ին կարևոր նպատակներին հասնելիս եսասիրության միտում կնկատվի, ինչն էլ ընկերների և կոլեկտիվի հետ հարաբերություններում խնդիրների կհանգեցնի: Հնարավոր է չնկատեք շահավետ առաջարկներն ու լավ հեռանկարները:

14-15-ին՝ ակտիվ շփումներ հարազատների, կոլեգաների հետ: Կենցաղային հարցերով կարճատև ուղևորություններ կկատարեք:

Ցուլ

Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պիտի բախվեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 9-10-ին ֆինանսական գործերում ու բիզնեսում անհիմն լավատես կլինեք, ինչն էլ կորուստների կհանգեցնի: Հարկերի ու վարկերի հետ կապված խնդիրներ կլինեն: Սակայն գործերի ճշգրիտ ծրագրման ու բարձր աշխատունակության շնորհիվ կկարողանաք հաջողությունների հասնել:

11-13-ին ընտանեկան խնդիրները, հոգսերը, հարազատների հետ կոնֆլիկտները անձնական նպատակներին հասնելու ճանապարհին ձգձգումների պատճառ կդառնան: Հնարավոր է վատանան ղեկավարության հետ հարաբերությունները:

14-15-ին ակտիվ կլինեք նյութական ոլորտում, կենցաղային հարցերը լուծելիս: Կհետաքրքրվեք առևտրով ու բիզնեսով: Հնարավոր են չնախատեսված ծախսեր:

Երկվորյակ

Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Գործընկերներից և ամուսիններից մեծ կախվածություն կառաջանա: 9-10-ին ինքնավստահությունը և ուսուցանող տոնը կարող են խանգարել օգտավետ համագործակցությանը:

11-13-ին անհանգստությունը, շտապողականությունը, անպիտան գործողությունները, կենտրոնանալ չկարողանալը ցանկություններն իրագործելիս անհաջողությունների պատճառ կդառնան: Կվատանան ազդեցիկ մարդկանց հետ հարաբերությունները: Անկատար խոստումներ:

14-15-ին՝ անձնական մեծ ակտիվություն: Ձեզ կդրսևորեք տնային գործերում: Կուրախացնեք հարազատներին ու մտերիմներին: Ուզածին հասնելու հնարավորություն կլինի:

Խեցգետին

Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 9-10-ին ծուլությունը, երազկոտությունը, գործերին անիրատեսական մոտեցումը աշխատավայրում կարգելակեն գործերը, ղեկավարության հետ խնդիրներ կստեղծեն: Հնարավոր է ստիպված լինեք զբաղվել ձեզ համար անպիտան հոգսերով ու պարտականություններով:

11-13-ին անձնական նյութական շահի հետևից ընկնելը կարող է վնասել գործընկերային կամ սիրային հարաբերություններին: Հնարավոր են խանդի պահեր: Անհաջողություններ համատեղ բիզնեսում: Ֆինանսական կախվածության մեջ կհայտնվեք:

14-15-ին տան հետ կապված անսպասելի գործերն ու հոգսերը կարող են շեղել անձնական ծրագրերից: Առանձնանալու, գործերից հեռանալու ձգտում: Գերզգայուն ու հուզական կլինեք:

Առյուծ

Մեծ ուշադրություն կդարձնեք ձեր անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 9-10-ին ազատության մեծ պահանջը, էքստրավագանտ վարքը կփչացնեն ձեր հեղինակությունն ու կնյարդայնացնեն նույնիսկ մտերիմներին: Կոլեկտիվների հետ հարաբերություններում խնդիրներ կառաջանան:

11-13-ին սիրային, ամուսնական կամ գործնական հարաբերություններում եսասիրության միտում կնկատվի, կամ էլ եսասեր մարդկանց հետ գործ կունենաք: Կոնֆլիկտայնությունը, ուրիշների կարծիքը չընդունելը կխանգարեն անձնական շահի հասնելուն:

14-15-ին՝ ազատության մեծ պահանջ, ճնշման հանդեպ հանդուրժող չեք լինի: Կհեռանաք տնային գործերից: Կձգտեք ընկերների հետ ժամանակ անցկացնել:

Կույս

Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն դարձնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 9-10-ին հակասություններ կառաջանան տնային հոգսերի ու մասնագիտական պարտականությունների միջև: Ղեկավարության ու կարևոր մարդկանց կողմից հասկացված չեք լինի:

11-13-ին չոր, բծախնդիր ու մանրախնդիր լինելու պարագայում պիտանի գործընկերներ ու լավ հարաբերություններ փնտրելը մեծ էներգիա ու ժամանակ կխլի և կպարզվի, որ ոչ մի արդյունքի չեք հասել: Ուրիշների մասին հոգ տանելն էլ մեծ ուժեր կխլի: Խնդիրներ աշխատավայրում:

14-15-ին՝ ակտիվ մասնակցություն տնային գործերին կամ աշխատանք՝ ի բարօրություն ընտանիքի: Ցանկություններն իրագործելու ձգտում:

Կշեռք

Շփումների և հետաքրքրասիրության շրջան է: Ուղևորություններ և ուղևորությունների հետ կապված գործեր շատ կլինեն: 9-10-ին սեփական անձի մասին մեծ կարծիքը, ինֆորմացիայի մեջ խորանալու ցանկության բացակայությունը, մակերեսային զրույցներն ու կարևոր մարդկանց հետ համագործակցել չուզենալը կարգելակեն ուղևորությունների, նոր ծրագրերի, բիզնեսի ընդլայնման հետ կապված գործերը: Անկատար խոստումներ:

11-13-ին նորի ցանկությունը, նպատակի կտրուկ փոփոխությունը, ավելի շատ ընկերների և կոլեկտիվների հետ գործելու ձգտումը ուրախություն, ինքնավստահություն ու բարեկեցություն չեն բերի, նույնիսկ կարող են փչացնել լավ հարաբերությունները:

14-15-ին՝ բարձր տրամադրություն ու սկզբունքայնություն: Մարդկանց հետ հեշտությամբ լեզու գտնելու և կարևոր անձանց աջակցությունը ստանալու կարողություն: Հեռվից լուրեր կստանաք:

Կարիճ

Բուռն ֆինանսական գործունեություն, գործնական կլինեք և ամեն ինչում շահ կփնտրեք: 9-10-ին արագ հարստանալու ձգտումը, անհիմն լավատեսությունն ու ֆինանսական էքստրավագանտությունը կարող են կորուստների պատճառ դառնալ: Համատեղ բիզնեսում խնդիրներ կառաջանան:

11-13-ին մեծ ուժեր կծախսեք անձնական նպատակին հասնելու, աշխատանքի վրա, ինչի պատճառով անուշադիր կլինեք մտերիմների զգացմունքներին ու կարիքներին: Եսասիրության պատճառով կոնֆլիկտներ կլինեն: Կմիջամտեք ընտանիքի բյուջեին:

14-15-ին անհանգստությունը կստիպի ինչ-որ բան փոխել տանը, միջամտել ընտանեկան հարաբերություններին ու բյուջեին: Տանը կարևոր փոփոխություններ կսպասեք:

Աղեղնավոր

Շարունակվում է Աղեղնավորի ամիսը: Իրադարձություններով հարուստ շրջան է: Կմասնակցեք կարևոր գործերի: Անձնական ծրագրերի իրագործում: 9-10-ին ինքնավստահությունն ու համագործակցել չցանկանալը սեփական ծրագրերն իրագործելիս խնդիրներ կստեղծեն: Ազդեցիկ մրցակիցներ կհայտնվեն, կամ ազդեցիկ անձինք կարգելակեն գործերը:

11-13-ին ինքնահաստատման, սեփական հնարավորությունների ընդլայնմանն ուղղված գործողությունները կարող են քիչ արդյունավետ լինել, քանի որ հաղորդակցվող չեք լինի, շրջապատողները ձեր հանդեպ բարյացակամ չեն լինի: Ստիպված եք լինելու կենցաղային հարցերով ուղևորություն կատարել, մանր-մունր գնումներ անել: Կգերագնահատեք ձեր ուժերն ու հնարավորությունները:

14-15-ին շատ շփվող կլինեք, կհետաքրքրվեք ամուսինների գործերով: Զգայուն կլինեք ուրիշների տրամադրության հանդեպ:

Այծեղջյուր

Զանազան պատահականություններից մեծ կախվածություն: Տեղի ունեցող ամեն ինչ բացատրելի չի լինի: 9-10-ին անսպասելի, տարօրինակ իրադարձությունները կարող են արգելակել գործերը, որոնց հետ մեծ հույսեր էիք կապում: Հնարավոր է ստիպված լինեք հոգ տանել ձեր առողջության մասին կամ օգնել հարազատներին:

11-13-ին քննադատական վերաբերմունք կառաջանա ձեր նյութական վիճակի, գործընկերային համագործակցության, համատեղ բիզնեսի նկատմամբ, կուզենաք նոր բան անել, և դա վատ կանդրադառնա ֆինանսական գործերի, գնումների վրա, ֆինանսական դժվարություններ կստեղծի:

14-15-ին՝ ակտիվ աշխատանք տանը, գործերում կարգուկանոն կհաստատեք: Կօգնեք հարազատներին նրանց գործերի կարգավորման հարցում:

Ջրհոս

Նորի, հեռանկարայինի հանդեպ մեծ հետաքրքրության շրջան է: Կմասնակցեք կոլեկտիվ միջոցառումների: 9-10-ին սեփական անձի մասին մեծ կարծիքը կխանգարի կոլեկտիվների, ազդեցիկ մարդկանց հետ հարաբերություններ հաստատելուն:

11-13-ին համագործակցության մեծ ձգտումը, սակայն միաժամանակ անձնական շահի ձգտելը, գործընկերներին ճնշելը հուզական դիմակայություն ու կոնֆլիկտներ կառաջացնի: Հարաբերությունները կարգավորելու համար մեծ ուժեր պիտի ծախսեք: Գերզգայուն ու սենտիմենտալ լինելը կխանգարեն կենտրոնանալ նպատակին հասնելու վրա:

14-15-ին՝ բարձր տրամադրություն, երեխաներն ու սիրելին կուրախացնեն: Ժամանակը լավ անցկացնելու հնարավորություն կլինի:

Ձկներ

Կարևոր որոշումների և ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում կունենաք: 9-10-ին դժվարություններ կունենաք ընտանեկան խնդիրները լուծելն ու մասնագիտական պարտականությունները համատեղելիս: Չեք ուզենա հետևել ընտանեկան ավանդույթներին:

11-13-ին շփվելիս, գործընկերային հարաբերություններ հաստատելիս դժվարությունները, ապրումակցելու ու հասկացողության պակասը աշխատանքի մեջ խնդիրներ կստեղծեն: Բարձր կոնֆլիկտայնություն աշխատավայրում: 

14-15-ին՝ գերակտիվություն տնային գործերում, հարազատների կողմից նկատված ու գնահատված լինելու ձգտում: Տանը կարևոր հանդիպումներ կկայանան:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   293 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ