...

Ձեր 20 տարվա արածների արդյունքը

Ձեր 20 տարվա արածների արդյունքը

«Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Լյովա Եղիազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ինձ երբեմն մեղադրում եք, թե ինչու եմ այսպես ջերմեռանդ պաշտպանում վարչապետին։
Այս հարցը չէիք տա, եթե`
- տասնյոթ տարի դուք ու ձեր ընտանիքը ենթարկվեիք ահաբեկումների և բռնաճնշումների,
- ձեզ աշխատանքից ազատեին ընդդիմադիր լինելու համար և տասը տարի չթողեցին աշխատել սիրած գործում՝ մանկավարժությամբ,
- 2004 թվականի ապրիլի 12-ին դաժան ծեծի ենթարկվեիք ընտանյոք հանդերձ, կոտրեին ոտքդ, իսկ կրտսեր որդուդ 15 օր ձերբակալեին,
- տունդ 5 անգամ ապօրինի խուզարկեին, այն էլ հարսներիդ ու անչափահաս թոռներիդ ներկայությամբ,
- մարտի 1-ին լինեիք Մյասնիկյանի արձանի մոտ, գլխավերևում սուրացող ավտոմատի կրակահերթերի տակ ու երեք ամիս մնայիք ընդհատակում։
Չշարունակեմ։
Իմ նման շատ ընկերներ ունեմ։
Բա որ Նիկոլին չսատարեմ, ո՞ւմ սատարեմ»:

«ՉԻ». Լյովա Եղիազարյանի գրառումը ամբողջությամբ ենք ներկայացրել: Որովհետև այն արտահայտում է հանրության մի ստվար հատվածի տեսակետը: Սա պետք է հատուկ Վազգեն Մանուկյանին ու նրա կողքը հավաքված ուժերին ցույց տալ, որ վերջապես հասկանան, թե ինչու ժողովուրդը իրենց չի աջակցում:

Հայաստանում մատների վրա կարելի է հաշվել այն ընտանիքներին, որոնք չեն տուժել քոչարյանա-սերժական վարչախմբի կամայականություններից: Մեկի սեփականությունն են խլել, մյուսին՝ բանտ նետել, շատերին՝ խոշտանգել, ծեծել, նվաստացրել, աշխատանքից զրկել: 20 տարի շարունակ: Ու սա՝ դեռ չհաշված ընտրություններում այն այլանդակությունները, որոնց բոլորն են բախվել: 

Ու այդքանից հետո դեռ համարձակվում են ժողովրդին ժեխ անվանել, որ իրենց ազգափրկիչ գործունեությունը չի գնահատում: Ժողովուրդը տեսել է ձեզ գործի մեջ, բառիս բուն իմաստով սեփական կաշվի վրա զգացել ձեր գյադայությունները: 20 տարի ժողովրդին վերաբերվել եք որպես ժեխ, որպես նվաստացման մատերիալ, հիմա ստանում եք ձեր արածների գնահատականը: Ու ցանկանում եք, որ ձեր կողմից ժեխ որակվածները ձեզ աջակցե՞ն:
Դե պատկերացրեք, ի՞նչ աստիճանի պիտի մարդկանց վերաբերվեին, որ այդ մարդիկ կանգնեն, ասեն՝ ավելի լավ է Նիկոլը լինի, քան սրանք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1417 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ