...

Ձեր մտքինը կասեք ու կանեք

Ձեր մտքինը կասեք ու կանեք

Այսօր Կառավարության ծրագիրը ներկայացնելիս Նիկոլ Փաշինյանն ասել է. «44-օրյա պատերազմը նոր խթան տվեց սահմանադրական փոփոխությունների հետ կապված հարցին և ցույց տվեց, թե որքանով է կառավարման այն համակարգը, որն այժմ ունենք, համապատասխանում մեր երկրում առկա մարտահրավերներին:

Ինչ վերաբերում է Հայաստանում գործող կառավարման համակարգի փոփոխությանը, ապա դրա շուրջ պետք է որոշումներ կայացվեն միայն քննարկումներից հետո: Այս հարցում կարևոր է լինելու հատկապես իշխող քաղաքական ուժի դիրքորոշումը»:

«ՉԻ». Փաշինյանն այնպես է ասում, որ սահմանադրական փոփոխությունների հետ կապված հարցում կարևոր է լինելու հատկապես իշխող քաղաքական ուժի դիրքորոշումը, կարծես այսօր կան հարցեր, որտեղ նրանց դիրքորոշումը էական չէ: Կուժն էլ է ձեր ձեռքին, կուլան էլ: 

Իսկ ինչ վերաբերում է քննարկումներին. Սերժ Սարգսյանը, որը ժամանակին սահմանադրական փոփոխություններ էր կատարում, դրանից առաջ քննարկումներ էր նախաձեռնել, հանդիպում էր քաղաքական ուժերի հետ, հեռուստացույցով ցույց էին տալիս: Բայց քննարկումներ կոչվածն ընդամենը «գալոչկայի» համար էր, քանի նոր Սահմանադրության պատվերը Հրայր Թովմասյանին իջեցված էր, ամեն ինչ որոշված էր, ու չնայած կողքից հազար անգամ ասացին, որ դա սխալ քայլ է, որ խորհրդարանական համակարգը փորձանք է դառնալու Հայաստանի գլխին, մեկ է, սղղացրին այդ նոր սահմանադրությունը:

Այս իշխանությունները շատ լավ գիտեն, նորմալ, առողջ ուժերի ու փորձագետների կարծիքները սահմանադրական համակարգի ու փոփոխությունների անհրաժեշտության մասին: Ուզում եք, հազար հատ քննարկում անցկացրեք, եթե բանի տեղ չեք դնելու որևէ մեկի խոսքը, անելու եք այն, ինչը ձեր մտքով անցնում է:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   755 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ