...

Ձեր պահած շեֆը

Ձեր պահած շեֆը

«Իշխող խմբակցությունը մեկ շեֆ ունի, և դա ՀՀ ժողովուրդն է»,- խորհրդարանում հայտարարել է Ալեն Սիմոնյանը:

«ՉԻ». Մենք էլ փնտրում ու չէինք գտնում, թե ինչու այս երկրում շունը տիրոջը չի ճանաչում: Փաստորեն կա շեֆ, բայց աշխատանքի չի գնում, չի մասնակցում ղեկավարման պրոցեսին, դրա համար էլ աշխատողները վակխանալիա են իրականացնում:

Իրականում Նիկոլ Փաշինյանը միանշանակ պետք է անհանգստանա Սիմոնյանի խոսքերից: Սկզբում լուսանցք մղեց Արարատ Միրզոյանին, իսկ հիմա շատ զգուշորեն սկսել է աշխատել Փաշինյանի վրա:

Ի՞նչ է նշանակում՝ ժողովուրդն է իշխող խմբակցության ղեկավարը, բա Փաշինյանի՞ն ինչ եղավ: 3 միլիոն վարչապետների մասին ուտոպիան վաղուց հնացել է, անգամ 10 հոգու չես գտնի, որ հավատան իշխանության՝ ժամանակին տարածած հեքիաթին:

Հ.Գ. Սենց վատ պահվող շեֆ թերևս երբևիցե չի եղել: Իշխող խմբակցությունն այնքան վատ է պահում շեֆին, որ վերջինս ցանկանում է արտագաղթել, ուրիշ երկրի անձնագիր ստանալ, գնալ ուրիշ երկրում տաժանակիր աշխատանք կատարել, միայն թե պրծնի իշխող խմբակցության տեսքով ենթականերից:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   659 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ