...

Ձեր թերուս հոգեզավակը

Ձեր թերուս հոգեզավակը

ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը՝ անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին գրառմանը, որտեղ նա մանրամասներ էր հայտնել Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ հանդիպման մասին, գրել է. «Սա նրա կողմից փորձ է սահմանազատվել պարտությունից և տպավորություն ստեղծել, թե ինքն ու իր «ծրագիրը» իրականացրած դավաճանը նույն գաղափարական հոսանքի ներկայացուցիչները չեն։ Արտահերթ ընտրություններից առաջ փորձ անել լղոզել գաղափարական դաշտն, այն փորձելով հանգեցնել նիկոլի անձի դեմ պայքարի, ոչ թե Հայաստանի քաղաքական կյանքում ապագայում նիկոլիզմի, այն է լևոնիզմի բացառման:

Լավ հասկանալով որ, ինչպես 1998 թվին, այնպես էլ հիմա լևոնանիկոլիզմի դեմ պայքարը առաջնորդելու և հաղթելու ունակ կարող է լինել ազգային գաղափարախոսությունը դավանող քաղաքական ուժերի ու անհատների համախմբված բևեռը, ամեն գնով փորձել խանգարել ՀՅ Դաշնակցության, Արցախը և Սյունիքը ներկայացնող քաղաքական ուժերի և անհատների միասնական ճակատի ձևավորմանը՝ մի անգամ արդեն իրեն հաղթած Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ»:

«ՉԻ». Սկսենք նրանից, որ Նաիրի Հունանյանի սույն հոգևոր եղբայրը Տեր-Պետրոսյանի անունը փոքրատառով է գրել: Սա ուղղակի, որպեսզի հասկանալի լինի սրա մակարդակը: 

Հիմա եկեք տեսնենք, թե ում հոգեզավակն է Նիկոլ Փաշինյանը, ինչպես իր գրառման մեջ նշել է այս դաշնակը: Այն մա՞րդը, որի օրոք արցախյան պատերազմում հաղթանակներ ենք տարել և տարածքային ձեռքբերումներ ունեցել, և որը կարողացել էր բանակցային գործընթացում առավելագույնս քամել պատերազմի արդյունքներից, թե՞ այն ուժը, որը 100 տարի առաջ Հայաստանը աղետի է բերել, պատերազմ պարտվել, կապիտուլյացիա ստորագրել, Հայաստանի տարածքի մեծ մասը հանձնել թուրքերին և ադրբեջանցիներին: 

Հիմա այս երկուսից որի՞ հոգեզավակը կարող է լինել Նիկոլը: Որևէ մեկը կարո՞ղ է ասել, թե ինչ տարբերություն կա 1920 թվականի կապիտուլյացիայի և 2020 թվականի կապիտուլյացիայի միջև: Ոչ մի: Այն ժամանակ էլ են ասել՝ ոչ մի թիզ, բայց մեր հողերը հանձնել են՝ կրելով պարտություն, տալով հազարավոր զոհեր, հազարավոր փախստականներ, 2020-ին էլ են ասել ոչ մի թիզ՝ կրելով պարտություն, տալով հազարավոր զոհեր, հազարավոր փախստականներ: 

Մի նմանություն էլ կա դաշնակների ու Նիկոլի միջև. 1920-ի կապիտուլյացիան ստորագրելուց հետո դաշնակները չվերացան քաղաքական թատերաբեմից, չասեցին՝ կներեք, մենք հողատու ենք, տարածք հանձնող ու երկիրը վարի տվող, Նիկոլ Փաշինյանն էլ 2020-ի եռակողմ հայտարարությունից հետո չհեռացավ քաղաքական դաշտից: 

Այնպես որ՝ նիկոլիզմ չկա: Կա դաշնակիզմ, մարտնչող տգիտություն, քյալլագյոզություն, արկածախնդրություն, որը Նիկոլը հենց դաշնակներից ժառանգեց: 

Ու ձեզ ասենք. եթե 2018-ին Նիկոլի տեղը դաշնակները գային իշխանության, արդյունքը նույնն էր լինելու: 
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   980 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ