...

Ձեռի հետ զբաղվում են Հրայր Թովմասյանով

Ձեռի հետ զբաղվում են Հրայր Թովմասյանով

Այսօր կրկին կալանավորել են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ, ՀՀ արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ Նորայր Փանոսյանին: Ըստ ՔԿ-ի տարածած հաղորդագրության՝ տվյալներ են ձեռք բերվել Հրայր Թովմասյանի՝ ՀՀ արդարադատության նախարար եղած ժամանակահատվածում, Նորայր Փանոսյանի՝ ՀՀ արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության տեսչության պետ եղած ժամանակահատվածում և Երևանի քաղաքապետարանի այլ պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի վերաբերյալ:

«ՉԻ». Ուրախների և հնարամիտների ակումբում (КВН) Բժշկական համալսարանի թիմը 1990-ականների կեսերին մի հումոր էր արել, ընդ որում՝ Ռուբեն Ջաղինյանը: ԽՍՀՄ-ի քարտեզը վերցրեց, պատռեց, հետո միացրեց, նորից պատռեց, հետո՝ նորից միացրեց: Այդպես մի քանի անգամ անելուց հետո ասաց. «Что мы делаем? Правильно – балуемся»:

Հիմա մեր իրավապահ ու դատական համակարգն է՝ իշխանություններով հանդերձ: Բռնում, բաց են թողնում, բռնում, բաց են թողնում, զբաղվում են, էլի: Իսկ դատական և սահմանադրական իշխանությունը ոնց նեխած էին, այդպես էլ՝ մնացել են: Թեկուզ Հրայր Թովմասյանի տասը սանիկի բռնեք, թեկուզ նրա մանկապարտեզյան չարաճճիություններն էլ կցեք քրեական գործերին, դրանից սահմանադրական ճգնաժամը չի լուծվելու: 

Իսկ Հրայր Թովմասյանը սանիկներ, բաջանաղներ, տարատեսակ քենիներ շատ ունի: Այնպես որ, ճգնաժամը դեռ երկար է մնալու:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1378 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ