Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Սահմանամերձ համայնք լինելը պետք է դառնա ոչ թե թերություն, այլ առավելություն»:
«ՉԻ». Մի անգամ Միքելանջելոյի աշակերտներից մեկը նրան հարցնում է, թե ինչպես է նա քանդակել Դավիթի հայտնի արձանը: Միքելանջելոն պատասխանում է. «Վերցրել եմ քարի կտորը, ու դրանից հանել ավելորդ մասերը»:
Հիմա համարեք, որ այս իշխանությունները 2,5 տարի առաջ մի հատ քարի կտոր են վերցրել, որը կտոր-կտոր քանդում են, բայց առայժմ ոչ մի արդյունք չի տվել, այդ քարի կտորից էլ բան չի մնա:
Դրա համար պետք է նախ գործին տիրապետել, հետո նոր քանդակելով զբաղվել:
Հայաստանի կեսը սահմանամերձ գոտի է դարձել, ու սրա տուտը չի երևում: Արդեն Սյունիք գնալն է պրոբլեմ դարձել: Ու այնտեղ մարդիկ հեչ չեն մտածում, որ իրենցից 10 մետրի վրա կանգնած ադրբեջանցիների հետ հարևանությունը կարող է առավելություն լինել:
Իսկ առավելություն դառնալու համար նախ պետք է ունենալ իշխանություն, պետության շահից հասկացող գործիչներ, ոչ թե իրենց անգրագետ տեսլականները մեր վզին փաթաթողներ:
Ինչքան կորուստներ ունեցանք, էնքան ասում են՝ սրա մեջ լավն էլ կա, նոր հեռանկարներ են բացվում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: