...

Դեսպանը իրենցից մտահոգ է

Դեսպանը իրենցից մտահոգ է

Պարզապես արձանագրենք ու անցնենք առաջ:

ՍԴ հայտնի որոշումից հետո ԱԺ ներկայումս իշխող և առաջիկայում իշխել պատրաստվող պատգամավորները, իրար հերթ չտալով, սոցիալական կայքերում հանրությանը տեղեկացնում էին, որ Նիկոլ Փաշինյանը առանց խորհրդարանի ընտրության արդեն վարչապետ է, քանի որ օրենքը դա է ասում: Մեկը չեղավ, որ ասի՝ դե լավ, ես կարող եմ համապատասխան գրառում չանել, առանց այդ էլ՝ արդեն բոլորն արել են:

Երեկվանից չափազանց լարված է վիճակը Երասխի հատվածում, ըստ որոշ լուրերի՝ վիրավորվել է անգամ գյուղապետը, բայց իշխանական պատգամավորներն անցել են ջրի հատակը, մինչև անցնի վտանգը:

Իրենց փոխարեն գործ է անում ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը, որը գիշերը ժամը երկուսին հանրությանը տեղեկացնում է, թե ինչ է կատարվում սահմանին:

Իշխանական պատգամավորները թերևս որոշել են կիսվել միայն իրենց պաշտոնական առաջխաղացման լուրերով:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   591 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ