...

Ձեզ էլ կբուժեն

Ձեզ էլ կբուժեն

«Հանրապետականը 2020 թվական է մտնում որպես ազգային արժեքների և պետական շահի վրա խարսխված Հայաստանի առաջատար քաղաքական ուժերից մեկը»:

Սա մեջբերում էր ՀՀԿ երեկ տարածած հաղորդագրությունից: 

«ՉԻ». Այս տողերը կարդալուց հետո առաջին արձագանքը կարող է լինել միայն՝ «и вас вылечат»: Պակասում է միայն Սերժ Սարգսյանի, Գարեգին Նժդեհի, Էդուարդ Շարմազանովի, Դրոյի, Շուշան Պետրոսյանի ու Սոսե Մայրիկի համատեղ լուսանկարը: Հազար ասինք, հաղորդագրությունը գրեք, նոր նստեք խմելու, այլապես շտապում եք և այսպիսի զավեշտալի տեքստեր եք երկնում: 

Ազգային արժեքներից խոսում է մի ուժ, որի օրոք տարիներ շարունակ երեխաները խլվել են ծնողներից և վաճառվել օտարներին: Ազգային արժեքներից խոսում է մի ուժ, որ դիվերսանտի ու մարադյորի հոգեբանությամբ թալանել է երկիրը և հատկապես՝ բանակը: Պետական շահից խոսում է մի ուժ, որի վարչության անդամների կեսը մեղադրվում է թալանի ու յուրացումների մեջ: Պետական շահից խոսում է մի ուժ, որի ղեկավարը մեղադրվում է պետության վրա թանկով դիզվառելիք վաճառելու միջոցով 1 միլիոն դոլարի վնաս հասցնելու մեջ: Ազգային արժեքներից խոսում է մի ուժ, որ երկրի բոլոր ռազմավարական օբյեկտները կոպեկներով տվել է օտարին: 

Հաղորդագրությունը կազմողների տրամաբանությամբ, վերոհիշյալ գործոններն իրենց ազդեցությունն են ունեցել ՀՀԿ-ի վարկանիշի վրա, և հանրությունը սկսել է ավելի շատ վստահել այդ խմբակին:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1711 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ