...

Ձեզ հասնում է

Ձեզ հասնում է

«Այս իշխանությունները խրվել են կոռուպցիոն գործարքների մեջ». Ռոբերտ Քոչարյան:

«ՉԻ». Այս իշխանությունները հազար ու մի թերություն ունեն, և դրանցից մեկն էլ այն է, որ չկարողացան բացահայտել կոռուպցիայի կնքահոր հանցավոր գործունեությունը:

Վանեցյանը իր պաշտոնավարման շրջանում Քոչարյանի ընտանիքի վերաբերյալ մի շարք մեղադրանքներ ներկայացրեց: Դժվար է պատկերացնել, որ պաշտոնանկությունից հետո իր հետ տարավ հրապարակային ներկայացրած փաստաթղթերը: Գոնե դրանց ընթացք տայիք:

Եվ դա է պատճառը, որ այսօր Քոչարյանը հանգիստ խոսում է ուրիշների կոռուպցիայի մասին:

Եթե գործող իշխանությունը ունենար կամք, հմտություն ու մի փոքր էլ խիզախություն, հեռու չէր գնա. կուսումնասիրեր «Հայաստան» դաշինքի ներկայիս քարոզարշավի ծախսերը, դրանց ծագման աղբյուրները և քրեական օրենսգրքի մի ամբողջ ծաղկաբույլ կնվիրեր դաշինքին ու նրա առաջնորդին:

Միայն շտաբների վրա ծախսվել է մի քանի տասնյակ միլիոն դոլար. նորմալ հետախուզություն ունեցող երկրում վաղուց բացահայտվել էին, թե դրանք ինչ փողեր են, ովքեր են դրանք տնօրինում, արդյոք գործ չունենք հանցավոր սխեմաների հետ: Չէ, թղթերով ամեն ինչ նորմալ է, դաշինքի ղեկավարը իր խոսքերով ներկայացնում է Հայաստանի հարուստ 200 ընտանիքներից մեկը, ուրեմն կարող է բացել մի քանի հազար շտաբ և աշխատանքի ընդունել մի քանի տասնյակ հազար աջակիցների:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   864 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ