...

Դիագնոզը հայտնի է

Դիագնոզը հայտնի է

Իրեն քաղաքագետ հռչակած Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Եթե Լևոնը ծնված լիներ նախորդ դարասկզբի նախօրյակին, ապա 1915թ. ցեղասպանությունից հետո նրա ադեպտները կոչեր էին հնչեցնելու «լինել իրատես», «չլինել զեյթունցիների, սասունցիների և մուսալեռցիների» պես ոչմիթիզհողական ու «սկսել խոսել» Թալեաթի, Ջեմալի և Էնվերի հետ»։

«ՉԻ». Եթե սրան մի բան պատահի, հարազատները կարող են ժամանակ ու ռեսուրս չծախսել՝ հետազոտելու, թե ինչից գնաց: Միանգամից կարող են գրել՝ լևոնացավից գնաց: Երկար տարիներ տառապում էր այդ հիվանդությամբ, բայց համապատասխան բուժում չստանալու պատճառով անժամանակ լքեց պայքարի խրամատը:

Ո՞նց չասես՝ ա՛յ Հովիկ Աբրահամյանի ու «Հայելու» Անժելայի համատեղ ադեպտ, Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք Հայաստանը պատերազմ է հաղթել ու միաժամանակ այնպիսի դիվանագիտություն է իրականացրել, որ Թուրքիան չխառնվի այդ հակամարտությանը: Դա է Լևոն Տեր-Պետրոսյանի ու Թուրքիայի հարաբերությունների իրական հանրագումարը:

Ինչ վերաբերում է ոչմիթիզհողականությանը: 44 օր պատերազմ էր, ֆեյսբուքներում թափառելու փոխարեն տոմս գնեիր ու գայիր պաշտպանեիր Արցախը և Հայաստանը: Հիմա էլ ուշ չէ, տեղափոխվիր Հայաստան, գնա ապրի Սյունիքում կամ Գեղարքունիքում և այնտեղից երկնիր հայրենասիրական հզոր գրառումներդ: Թե՞ Նյու-Յորքի կլիման ավելի նպաստավոր է կեղծ հայրենասիրություն քարոզելու ու քաղաքագիտական աղանդ տարածելու համար:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1783 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ