...

Դիանա Մարտիրոսյանին նշանակել Պնախարար

Դիանա Մարտիրոսյանին նշանակել Պնախարար

Նիկոլ Փաշինյանը ազգային արժանապատվությունը մի փոքր վերականգնելու բացառիկ շանս ունի:

Միևնույն է՝ ՀՀ պաշտպանության նախարարները ոչինչ չեն կարողանում անել, դարձել են դիվանագետներ, հանդիպում են դեսպաններին ու պատմում, թե ինչ ստոր ու նենգ է Հայաստանի հարևանը: Գնում են Մոսկվա և լսում, թե որ սարն ու ձորը պետք է թողնեն, որպեսզի Ադրբեջանը չկատաղի:

Երեկ Մոսկվայում 23-ամյա Դիանա Մարտիրոսյանը երեք ադրբեջանցու է ծեծել: Նրանցից մեկը միջին կարգի վնասվածքներով հայտնվել է հիվանդանոցում: Ադրբեջանական մամուլը խորը դեպրեսիայի մեջ է. ինչպե՞ս է հնարավոր, որ իգական սեռի ներկայացուցիչը երեք «խիզախ» ադրբեջանցու այդպես ստորացնի:

Կարելի է ձիու քայլ անել՝ խիզախ հայուհուն նշանակել ՊՆախարար: Ադրբեջանցիները լուրջ թրոլինգի կենթարկվեն, իսկ Հայաստանը ոչինչ չի կորցնի: Դիանա Մարտիրոսյանը, Մոսկվայում ապրելով, ավելի լավ է տիրապետում ռուսերենին ու պակաս լավ չի հասկանա, թե որտեղ և ինչքան պիտի հետ քաշվենք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2138 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ