Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից երկրի նախկին ղեկավարներին բանավեճի հրավիրելու կոչին, ասել է. «Բանավեճի պատրաստ չեմ, բայց դույելի պատրաստ եմ, ցանկացած տիպի զենքով...»:
«ՉԻ». Որ Քոչարյանն ասում է, թե ինքը քաղաքական գործիչ չէ, շատ անկեղծ է ասում: Իշխանության համար պայքարում ինքը միայն զենքի լեզվով է խոսել. դրանում ոչ մեկը չի կասկածում: Նշանակություն չունի՝ Ղարաբաղում, թե Հայաստանում:
Իսկ էդ քաղաքականությունը տենց թիթիզ բան է. մեջը արյուն չկա: Անիմաստ ժամանակ ես ծախսում, Կուշտունուցա-բան ես ասում, անուն են կպցնում:
Այ, դուելը ուրիշ բան: Թրխկ, ու հարցերը լուծված են:
Բա որ ասում էինք՝ հիմա մեկը մեկին 20-րդ դարի սկիզբն է. պատերազմ, կապիտուլյացիա, հողեր հանձնել: Հեսա Ռոբն էլ կգա, կգլորվենք 19-րդ դարի սկիզբ, երբ մենամարտը հարց լուծելու ձև էր: