...

Դուք անփորձ եք

Դուք անփորձ եք

Երեկ հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, թե իրենք ունեն փողոցային պայքարի մեծ փորձ:

«ՉԻ». Սա կոչվում է զուգահեռ իրականություն: Հենց այդ զուգահեռ իրականությունում գտնվելու արդյունքում էր հայտարարում, որ «կռելու է»:

Քոչարյանը չունի փողոցային պայքարի փորձ: Քոչարյանը ունի փորձ՝ փողոցային պայքարի դեմ: Երբեմն՝ հաջողված, երբեմն՝ մեծ արյունով, երբեմն՝ բացարձակ ձախողված:

Քարոզարշավի ժամանակ մի քանի բեմադրված հանրահավաքները դեռ փողոցային պայքարի փորձ չեն: Սիրուշոյի համերգը փողոցային պայքարի մաս չէ: Սյունիքում հայհոյախոսության փառատոններ կազմակերպելը փողոցային պայքարի փորձ չէ:

Այն ժամանակ, երբ Իշխան Սաղաթելյանը չի փախչի մեկ ոստիկանից, այլ կկանգնի ջրցան մեքենայի դեմ, երբ Վահե Հակոբյանը կզրկվի ունեցվածքից, բայց կշարունակի պայքարել, երբ Յուրի Խաչատուրովը մի քանի տարի կնստի և կրկին կգա հրապարակներ, երբ Սեյրան Օհանյանը կզրկվի Վահագնի թաղամասում գտնվող իր դղյակից և կապրի պատգամավորի աշխատավարձով, այդ ժամանակ գուցե իրավունք ունենաք խոսել փողոցային պայքարի փորձի մասին:

Իսկ հիմա դեռ շատ վաղ է խոսել, թե որքան կուռ կլինի ձեր թիմը առաջին իսկ լուրջ հարվածներից հետո:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1600 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ