Բարև ձեզ, դուք զանգահարել եք Հայաստան:
Իշխանություններին միանալու համար հավաքեք 1, այնուհետև՝ *, հետո 1, այնուհետև՝ *, հետո 1, այնուհետև՝ *...
Ընդդիմությանը միանալու համար հավաքեք 17, այնուհետև՝ *, այնուհետև՝ 16, այնուհետև՝ *, հետո՝ 15...
Վազգեն Մանուկյանին միանալու համար հավաքեք 19-96, այնուհետև սպասեք 20 րոպե, հետո գնացեք իր հետևից:
Ռոբերտ Քոչարյանին միանալու համար հավաքեք Ռուսաստանի կոդը, այնուհետև՝ 01-03, հետո՝ վանդակաճաղ#:
Արմեն Սարգսյանին միանալու համար ուղարկեք կարճ հաղորդագրություն Բաղրամյան 26 հասցեով, ձեզ sms-ով առարկություն կգա, հաղորդագրությունը նորից ուղարկեք, ձեզ sms-ով նորից առարկություն կգա: Չորս առարկությունից հետո ձեր հաղորդագրությունը կհամարվի ուղարկված:
Արփինե Հովհաննիսյանին միանալու համար հոգնած ձայնային հաղորդագրություն ուղարկեք. «Դա-վա-ճան»:
ՀՅԴ-ին միանալու համար հավաքեք ձեր փողերն ու տու-տու-տու, Փարիզ: