...

Էլ ի՞նչն եք թաքուն պահում

Էլ ի՞նչն եք թաքուն պահում

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով երեկ համացանցում տարածված հայերի և ադրբեջանցիների քաշքշուկների տեսանյութին, ասել է. «Ադրբեջանական պրոպագանդան հրապարակում է 3 րոպեանոց տեսանյութ 2 ժամանոց գործողությունից, և այդ մարդիկ վերցնում՝ դա հրապարակում են իրենց էջերում՝ առանց նշելու, որ սկզբնաղբյուրը ադրբեջանական կողմն է: Սա այլ կերպ, քան թիկունքում իրականացվող քայքայիչ գործունեություն՝ ես չեմ կարողանում որակել: Եթե իրավական մեխանիզմներ չունենք, հանրությունը պետք է սրան արձագանքի: Սա առաջին հերթին անհարգալից է ՀՀ հանրության նկատմամբ»:

«ՉԻ». Օքեյ: Գրում ենք. «Երեկ ադրբեջանական լրատվամիջոցները մի տեսանյութ էին հրապարակել, որը հետո վերահրապարակել էին հայկական լրատվամիջոցները, որտեղ ադրբեջանցի զինվորականները քաշքշում են հայ զինվորներին, պահանջում հեռանալ որոշակի տարածքներից, հայհոյում, ծիծաղում»:

Ըհը, Նիկոլ Փաշինյանի ուզածով ենք գրել: Շեշտել ենք, որ տեսանյութի սկզբնաղբյուրը ադրբեջանական կողմն է: Արել ենք, և ի՞նչ: Դրանից տեսանյութի կադրերն ավելի հայանպաստ դարձա՞ն: Կամ դա ի՞նչ կապ ունի նրա հետ, որ ՀՀ Պաշտպանության նախարարությունը հերքում է այդ կադրերը, հետո՝ հաստատում:

Եվ ընդհանրապես, 21-րդ դարի ինֆորմացիայի և տեղեկատվական տեխնոլոգիաների դար է: Եթե տհաճ է, որ Հայաստանում ադրբեջանական տեսանյութեր են տարածվում, ձերը պատրաստեք, ցույց տվեք, որ ինչ-որ բան եք անում, հաճույքով տարածենք: 

Ով ինչ գրում է, տարածում, հրապարակում, մենակ մի բան են ասում. ադրբեջանական աղբյուրներից են օգտվում: Բա որ դուք ամեն ինչ թաքուն եք պահում, և միայն պոստֆակտում եք անդրադառնում տեղի ունեցող իրադարձություններին, մարդիկ որտեղի՞ց տեղեկություն ստանան: Լավ է, էլի, ոչ ոք ոչինչ չգրի, կամ մենակ հաղթական լուրեր գրի, մեկ էլ՝ հոպլյա, նոյեմբերի 10-ին փաստաթուղթ են ստորագրում, կամ՝ ուրիշ նոր բան պիտի ստորագրեն, մենակ թե ժամանակից շուտ պալիտ չլինեն: Էս ի՞նչ վիճակում եք, եթե Միքայել Մինասյանն է դարձել հիմնական տեղեկատվական աղբյուրը:

Հ.Գ. Սա այն Նիկոլ Փաշինյանն է, որը հայտարարում էր, թե ժողովրդից թաքուն ոչինչ չեն անելու և ժողովրդի թիկունքում որևէ փաստաթուղթ, պայմանագիր չեն ստորագրելու:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   786 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ