...

Էլի սխալ են զեկուցե՞լ

Էլի սխալ են զեկուցե՞լ

Առողջապահության նախարարությունը՝ ի պատասխան Antifake.am-ի հարցմանը, հայտնել է, որ պատերազմի մեկնարկից մինչև 2021 թվականի մարտի 22-ը ներառյալ կատարվել է 3716 դիակի և մասունքի դատաբժշկական փորձաքննություն, իսկ 312 մարմնի և մասունքի փորձանմուշ գտնվում է ԴՆԹ փորձաքննության փուլում։

«ՉԻ». Մի շաբաթ առաջ Նիկոլ Փաշինյանը Արագածոտնի մարզում հայտարարեց, թե պատերազմում մեր զոհերի թիվը չի անցնելու 4000-ի շեմը: Ընդամենը մի շաբաթ առաջ:
Իսկ հիմա Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ պաշտոնապես 4028 զոհ ունենք:

Եկեք փորձենք կանխատեսել, թե Նիկոլ Փաշինյանն ինչպես է բացատրելու իր՝ մեկ շաբաթ առաջ արված հայտարարությունն ու ԱՆ-ի ներկայացրած թվերի հակասությունը:

1.    Դե, սա ամենաստանդարտն է. «Ինձ սխալ են զեկուցել»: 

2.    «Վերջին 30 տարում նախկին իշխանություններն այնպես են աղավաղել գիտությունը, որ տարրագույն հաշվարկներ անող մաթեմատիկոսներ չունենք»:

3.    «Մի րոպե, բայց ես ըտենց բան եմ ասե՞լ: Մի հատ նորից լսեք, թե ինչ եմ ասել: Ես ասել եմ, որ զոհերի թիվը չի անցնի 4000-ը, եթե հաշվենք միայն հաստատված զոհերը:

4.    «Ես չէի ուզում զոհերի իրական թվերն ասել, որ հասարակության մեջ պարտվողական կամ ապատիկ տրամադրություններ չառաջանան»:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   829 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ