...

Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի հայտարարությունը

Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի հայտարարությունը

Հարգելի բարեկամներ, մի խումբ գիտնականեր և արվեստագետներ այսպիսի նամակ են պատրաստել,դուք կարող էք միանալ այս նամակին գրելով Ձեր անուն ազգանունը  և մասնագիտությունը: Տարածելը խրախուսվում է:

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին

Մենք՝ ներքոստորագրյալներս, մեր տարակուսանքն ու վրդովմունքն ենք հայտնում Երևանի 33-րդ (Ֆիրդուսի) թաղամասի կառուցապատման շուրջ զարգացումների վերաբերյալ։

Անթույլատրելի է Երևան քաղաքի պատմամշակութային ժառանգության շարունակվող ոչնչացումը: Քրեա-օլիգարխիկ համակարգի հետ համագործակցած իշխանությունները մեր մայրաքաղաքը հետևողականորեն դարձրել և դարձնում են անցյալ չունեցող քաղաք: Մասնավորապես թիրախավորված է Կենտրոն թաղամասը: Այսօր հերթը հասել է մանրածախ առևտրականացման պատճառով ժողովրդական միջավայրում «Ֆիրդուս» անվանված թաղամասին: Լինելով Երևան քաղաքի պատմա-ճարտարապետության կարևոր և բացառիկ հատվածներից մեկը, իշխանությունների թողտվությամբ այն վերածվել է անխնամ և փնթի միջավայրի այն դեպքում, երբ որոշ խնամքի դեպքում կարող էր և կարող է դառնալ Երևանի ոչ վաղ անցյալը ներկային կապող նշանակալի ճարտարապետական, պատմական ու մշակութային միջավայր: Անցյալի վկայությունների ոչնչացումը անցյալի պատմության ոչնչացում է: Երևանի անցյալը միայն թամանյանական Երևանը չէ: Խորհրդային մոդեռնիզմը իր դրական ներդրման հետ չկարևորեց Երևան քաղաքի նույնիսկ 19-րդ դարի պատմության վավերական վկայությունները պահպանելու անհրաժեշտությունը: Բայց խորհրդային ճարտարապետության առանձնահատկություններից մեկը ըստ էության գաղութային ժողովուրդների ինքնության խորհրդայնացումն էր նաև այդ ժողովուրդների անցյալի ոչնչացմամբ, որից, թվում է, պիտի հրաժարվեինք Հայաստանի ինքնիշխայնացմամբ: Ցավոք մենք գնացինք հակառակ ճանապարհով: Այսօր Երևանի նախախորհրդային անցյալից քիչ բան է մնացել, և հիմա կարծեք ընթացքի մեջ է այդ քիչը նույնպես ոչնչացնելու անհագուրդ ծրագիրը:

Եթե խնդիրը ճարտարապետ Նարեկ Սարգսյանի նախագծածն իրագործելն է, ամենևին պարտադիր չէ այն անպայման Երևանի կենտրոնում իրագործել, առավել ևս՝ անցյալի քիչ վկայություն թաղամասի հաշվին: ՝ Անհավատալի է, որ Հյուսիսային պողոտայի տխրահռչակ հեղինակը, որն իր մեղքի մասնաբաժինն ունի պատմա-մշակությային հուշարձանների ոչնչացման և բազմաթիվ ընտանիքների ունեզրկման գործում, այսօր շարունակելու է արդեն ավանդականացող երևույթը՝ Երևանի անձնագրի հերթական էջը պոկել և սոսնձել նոր էջ՝ Թամանյական Երևանի վրա իշխող, ճնշող մի նոր մոդեռն ներկայացվող միկրո-թաղամասով:

Այս կարևորագույն խնդրին ավելանում է օրինականության տեսակետից աշխատանքների խնդրահարույց ընթացքը,  քաղաքաշինական փաստաթղթերի ամբողջական փաթեթի, մասնավորապես՝ նախագծի ու համապատասխան թույլտվությունների պակասը և վարչական դատարանում գերակա շահի որոշումը վիճարկող ընթացիկ գործի առկայությունը։ Սրան գումարած՝ թաղամասի բնակիչների նկատմամբ հերթական ծաղրը՝ չնչին գումարը, որը նրանց առաջարկվել է դեռևս 2018թ. Հյուսիսային և Գլխավոր պողոտաների վատագույն ավանդույթներով:

Զազրելի է այս նախագծի իրականացմանը խայտառակ պատմություն ունեցող և սնանկ ճանաչված «Գլենդեյլ Հիլզ»-ի հետ անմիջական կապ ունեցող անձանց և կազմակերությունների, իրականում մասնիկների տրոհված նույն Գլենդել Հիլզի դերակատարումը:

Մենք պահանջում ենք՝

  • Անհապաղ դադարեցնել «Ֆիրդուս» թաղամասում ընթացող բոլոր աշխատանքները,
  • Չեղյալ հայտարարել Նարեկ Սարգսյանի անընդունելի նախագիծը,
  • Հանրային քննարկումներն ու քաղաքացիների մասնակցությունը Երևանի Կենտրոն թաղամասի կառուցապատման հարցերի շուրջ դարձնել պարտադիր ընթացակարգ,
  • Բաց մրցույթ հայտարարել և ընտրել «Ֆիրդուս» թաղամասի պատմամշակութային շերտերի պահպանմամբ արդիական նախագիծ:

Հարգանքով

  • Զարուհի Մուրադյան, ՀՀ Նկարիչների միության անդամ
  • Հրանուշ Խառատյան, Ազգագրագետ, ՊԳԹ
  • Հենրիկ Բախչինյան, ԲԳԴ
  • Գայանե Շագոյան, մշակութային մարդաբան, ՊԳԹ 
  • Լևոն Աբրահամյան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Մշակույթի վաստակավոր գործիչ
  • Յուլիա Անտոնյան, Մշակութային մարդաբան,ՊԳԹ
  • Գոհար Մուրադյան, ԲԳԴ, Մատենադարան
  • Արծվի Բախչինյան, ԲԳԹ
  • Վահրամ Մարտիրոսյան, Գրող, կինոդրամատուրգ, լրագրող
  • Աշոտ Ադամյան,Դերասան, ռեժիսոր
  • Արմինե Գեղամյան, Լրագրող, խմբագիր
  • Լուսինե Հովհանիսյան, Լրագրող
  • Ռուբեն Առուտչյան, ՀՀ վաստակավոր նկարիչ
  • Սեդա Գրիգորյան, Վավերագրող ռեժիսոր
  • Տիգրան Հեքեքյան
  • Հասմիկ Պապյան, Օպերային երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ
  • Տիգրան Ամիրյան, ԲԳԹ, գրականագետ
  • Նարինե Աբգարյան, գրող
  • Լեւոն Խալաթյան, ՖՄԳԹ
  • Դավիթ Մաթևոսյան, ռեժիսոր, Հրանտ Մաթևոսյան հիմնադրամի տնօրեն
  • Արեգ Քեշիշյան, Ճարտարապետ/Ձեռներեց
  • Հայկուհի Մուրադյան, մշակութաբան
  • Արտավազդ Եղիազարյան, «Երևան» ամսագրի գլխավոր խմբագիր, գրող
  • Դիաննա Սահակյան, մշակութաբան
  • Արմեն Աբրոյան, ճարտարապետ
  • Լուսինե Գրիգորյան, մեդիա մասնագետ
  • Կարեն Թովմասյան, միջազգայնագետ-պատմագետ, լրագրող
  • Աշոտ Սիմոնյան, ճարտարապետ
  • Մարինա Դիլանյան, նկարիչ
  • Նատալիա Օհանյան, ճարտարապետ
  • Սամվել Խաչատրյան, քաղաքագետ, թարգմանիչ
  • Սուսաննա Մկրտչյան, թարգմանիչ, բանասեր
  • Սոսե Ղլեջյան, բանասեր, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի
  • Տիգրան Հայրապետյան, ճարտարագետ
  • Լուսինե Խառատյան, Մշակութային մարդաբան
  • Էդիթ Սողոմոնյան, կրթության կառավարման մասնագետ
  • Ալեքս Միրզոյան, երաժիշտ, մշակութային միջոցառումների կազմակերպիչ
  • Աստղիկ Սիմոնյան թատերագիր, կինոդրամատուրգ
  • Մարիամ Ավագյան ԿԳԹ, դոցենտ
  • Էդուարդ Բագրատունի, լուսանկարիչ
  • Տորք Դալալյան, լեզվաբան-բանագետ
  • Նելլի Շիշմանյան, վավերագրող լուսանկարիչ, դիրիժոր
  • էսթեր Հակոբյան, զարգացման ծրագրերի կառավարիչ
  • Աղասի Թադևոսյան, Մշակութային մարդաբան
  • Հերիքնազ Հարությունյան, բանասեր
  • Էվիյա Հովհաննիսյան, սոցիալական մարդաբան
  • Գոհար Ստեփանյան, ազգագրագետ, պ․գ․թ․
  • Վիլյամ Կարապետյան, նկարիչ-դիզայներ
  • Դավիթ Մարգարյան, ՏԳԹ
  • Արտեմ Սադոյան ՏՏ գործարար
  • Սոնա Տոնիկյան, արևելագետ
  • Ջավահիր Այվազյան, ինժեներ քիմիկ-տեխնոլոգ
  • Իննա Մխիթարյան, ֆոտոլրագրող
  • Արամ Ղանալանյան, ճարտարապետ "Ռաֆայել Իսրայելյան" հիմնադրամի համահեղինակ
  • Գագիկ Աղասարյան, ճարտարապետ
  • Էմմա Ֆահրադյան ճարտարապետ ճարտարապետների միության անդամ
  • Սամվել Խաչատրյան, քաղաքագետ, թարգմանիչ
  • Արթուր Աթայան, արվեստաբան, ՀԳՊԱ դասախոս
  • Նարբե Պետրոսյան, "Ստորակետ Ճարտարապետական Արվեստանոց" համահիմնադիր-ճարտարապետ
  • Հասմիկ Սողոմոնյան նկարիչ-դիզայներ
  • Զարուհի Սիմոնյան, սոցիոլոգ
  • Առնոլդ Հակոբյան, ՏԳԹ
  • Գևորգ Եղիկյան, ֆմգթ, տվյալագետ, քաղաքային պլանավորող
  • Հասմիկ Մանուկյան, արաբագետ
  • Շողեր Մաթևոսյան, "Չորրորդ իշխանություն" թերթի գլխավոր խմբագիր
  • Անահիտ Մանուկյան, բժիշկ-ստոմատոլոգ
  • Նաիրա Սահակյան, Իսլամագետ
  • Դավիթ Ֆիդանյան, պատմաբան
  • Աշոտ Գևորգյան, քաղաքագետ
  • Լիանա Եղիազարյան, լրագրող
  • Պետո Պողոսյան, նկարիչ
  • Վահրամ Աղաբալյան, ծրագրավորող
  • Սոնա Գրիգորյան, արաբագետ
  • Տաթև Հակոբյան, լուսանկարիչ
  • Լիլիթ Վաղարշյան, նկարիչ
  • Դավիթ Սիմոնյան, ուսանող
  • Բագրատ Անդրեասյան, տնտեսագետ
  • Արեգ Նազարյան, երգահան
  • Սամվել Մարտիրոսյան, մեդիա փորձագետ
  • Սիլվա Աղաջանյան, բանասեր֊հոգեբան
  • Մովսէս Տէր Գէորգեան, Ճարտարապետ
  • Հասմիկ Բարխուդարյան, արվեստաբան, մշակութային լրագրող
  • Աղավնի Հարությունյան, հաղորդակցության փորձագետ
  • Մարգարիտ Սարգսյան, դաշնակահար
  • Սերինե Ավետիսյան, հոգելեզվաբան
  • Իզաբելլա Ղազարյան, ԵՊՀ
  • Անդրանիկ Տոնոյան, ճարտարապետ
  • Գուրգեն Բաղդասարյան/ իրավաբան, օպերային երգիչ
  • Նաիրա Մուրադյան, ռեժիսոր անիմատոր
  • Հայարփի Սահակյան, ՓԳԹ
  • Արևիկ Օհանյան, Կրթության կառավարման մասնագետ
  • Անուշ Արշակյան. տնտեսագետ, արվեստի նախագծերի համակարգող
  • Արծրուն Պիվազյան, քաղաքացիական հասարակության ծրագրի համակարգող
  • Հարություն Թումաղյան, ճարտարապետ, կոնցեպտ արտիստ 
  • Լուսինե Քարամյան, իրավաբան
  • Գրետա Նիկողոսյան, թարգմանիչ, ծրագրերի համակարգող
  • Արփի Մաղաքյան, ռեժիսոր, «Երևանյան հեքիաթներ» գրքի հեղինակ
  • Դիանա Գազարովա, լեզվաբան, ԵՊՀ
  • Լիլիթ Հովհաննիսյան, արվեստաբան
  • Դավիթ Նահատակյան, ճարտարապետության թեկնածու
  • Հասմիկ Իսրայելյան, ուսուցիչ, լրագրող
  • Ալիսա Ջամալյան, եվրոպագետ
  • Գայանե Ղազարյան, սոցիոլոգ
  • Արտակ Առաքելյան, հաշվապահ, ակտիվիստ
  • Կարին Պօղոսեան, ճարտարապետ
  • Լիա Մխիթարյան, լեզվաբան
  • Արեգ Ասատրյան, ճարտարապետ-փորձագետ, Նյու-Յորք
  • Մարգարիտա Վարդանյան, ԱԺ նախկին պատգամավոր, գրող
  • Մհեր Ղազարյան, Ճարտարապետ
  • Քրիստինա Պողոսյան, սոցիոլոգ
  • Մարիամ Կիրակոսյան, ԵՊՀ, հայոց լեզվի դասախոս
  • Զոյա Հակոբյան, մաթեմաթիկ-տնտեսագետ
  • Հասմիկ Աղաբաբյան, գիտաշխատող, ՔԳԹ
  • Նատալյա Մարտիրոսյան, ՔԳԹ
  • Սվետլանա Մուրադյան,լրագրող
  • Հասմիկ Հակոբյան, գրականագետ, ԲԳԹ
  • Լիլիթ Բաբայան, ճարտարապետ
  • Նարեկ Հարությունյան, տեխնիկական գիտությունների թեկնածու
  • Նարեկ Սուքիասյան, քաղաքագետ
  • Անահիտ Սահակյան, ձեռնարկատեր
  • Ռուզաննա Ծատուրյան, ազգագրագետ
  • Շուշանիկ Հարությունյան, սոցիոլոգ
  • Կարեն Կարակոզով, արևելագետ, գործարար
  • Սիրանուշ Սարգսյան, պատմաբան-քաղաքագետ 
  • Շաղիկ Մաթևոսյան, միջազգային իրավունքի մասնագետ
  • Աշոտ Ալեքսանյան - քաղաքագետ
  • Մերի Մուսինյան, լրագրող
  • Նելլի Մկրտչյան, Այբուբեն թարգմանչական կենտրոնի խմբագիր
  • Շուշանա Սիրականյան, քաղաքագետ
  • Շաքէ Ամիրեան Պետրոսեան, լրագրող
  • Մարի Չաքրյան, գեո- էկոլոգ
  • Անի Այվազյան, նկարիչ
  • Արփինե Սարիբեկյան, արվեստաբան
  • Անուշ Չուբարւան, գեղանկարիչ
  • Նելլի Փայտյան, միջազգայնագետ
  • Ռայա Հակոբյան, բժշկուհի
  • Սահակ Պողոսյան, քանդակագործ
  • Սուսաննա Գյուլամիրյան, արվեստի քննադատ, համադրող
  • Գրիգոր Խաչատրյան Պատահականությունների պլանավորման կենտրոնի ղեկավար
  • Մարիամ Մուղդուսյան, գեղանկարիչ
  • Հասմիկ Սիմոնյան, բանաստեղծ
  • Լեւոն Գյուլխասյան, կոմիկսարար
  • Արման Գրիգորյան, քաղաքագետ
  • Սամվել Հովհաննիսյան
  • Սոնա Միքայելյան գրականագետ
  • Արա Մովսիսյան, մաթեմատիկոս
  • Նիկա Շեկ, ռեժիսոր
  • Հասմիկ Կնյազյան, մշակութային մարդաբան
  • Բելլա Մարգարյան, կառավարման ծրագրերի մասնագետ
  • Զարուհի Հայրապետյան, սոցիալական մասնագետ
  • Լիլիթ Մնացականյան, հոգեբան
  • Մարիա Հովումյան, Կառավարման խորհրդատու
  • Արամ Մկրտչյան տնտեսագետ
  • Կարեն Շիկոնյան, ճարտարագետ
  • Սվետլանա Անանյան, ճարտարապետների միության անդամ
  • Մարո Սարգսյան, նկարիչ, ՀՀ Նկարիչների Միության անդամ
  • Ստեփան Կակոսյան, ծրագրավորող
  • Արման Սուլեյմանյան լրագրող
  • Շողակաթ Մլքե-Գալստյան, Միհր Թատրոնի համահիմնադիր, սոլիստ
  • Լիլիթ Հակոբյան, կինոգետ
  • Օվսաննա Քարամյան, լեզվաբան, արվեստաբան
  • Կարեն Գասպարյան տնտեսագետ
  • Անահիտ Հայրապետյան, ֆոտոլրագրող
  • Ելենա Խաչվանքյան, տնտեսագետ
  • Կարեն Ազատյան, ծրագրավորող
  • Դիանա Հակոբյան, նկարիչ
  • Միքայել Մկրտչյան, Ճարտարապետ
  • Գարեգին Ալեքսանյան, ֆոտոլրագրող
  • Կարին Գրիգորյան, թարգմանիչ, խմբագիր
  •  Նազիկ Արմենակյան, վավերագրող լուսանկարիչ/ 4Պլյուս
  • Թամարա Գևորգյան, կառավարման համակարգերի մասնագետ
  • Դիանա Գրիգորյան արվեստաբան, զբոսավար
  • Հովհաննես Մարգարյան, նկարիչ
  • Վաչե Ջիհանյան, Երջանկության նախարար
  • Տաթևիկ Սարգսյան, նախագծերի համակարգող
  • Անահիտ Բախշյան
  • Մարգարիտ Փիլիպոսյան
  • Արա Փահլևանյան
  • Նելլի Մարդանյան
  • Խաթուն Ատիկյան
  • Նվարդ Մանասյան
  • Ինգա Զառաֆյան
  • Արեգ Պետրոսյան
  • Աննա Մաթևոսյան
  • Հրանտ Տեր-Աբրահամյան
  • Դինա Անանյան
  • Հակոբ Հակոբյան
  • Վիկա Սուքիասյան
  • Սոֆյա Հակոբյան
  • Ռիմա Իսպանդարյան
  • Զարուհի Քոչարյան
  • Հարութ Գյամջյան
  • Լիլիթ Օնանյան
  • Աննա Սիմոնյան
  • Անի Հովսեփյան
  • Լևոն Բաբամյան
  • Տաթևիկ Մելիքյան
  • Սուրեն Խառատյան
  • Նաիրա Գյուլնազարյան
  • Անահիտ Հայրապետյան
  • Լիլիթ Հարությունյան
  • Մարինա Գասպարյան
  • Ստեփան Կակոսյան
  • Արմինե Բոյաջյան
  • Անահիտ Խանոյան
  • Զարուհի Ամատունի
  • Նազելի Օհանյան
  • Սոնա Մալխասյան
  • Արուսյակ Սիմոնյան

#Ֆիրդուս2020

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   34503 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ