...

Երևի մի հատ էլ մտնի կոյուղաջրերի մեջ

Երևի մի հատ էլ մտնի կոյուղաջրերի մեջ

«Ես արդեն ասել եմ, որ այս և բոլոր նախկին իշխանությունները ներկայացրած անձինք նույն կոյուղաջուրն են»,- Պավլիկ Մանուկյանի խոսքերն է մեջբերում «Հրապարակ» օրաթերթը:

«ՉԻ». Այս խոսքերը ընթերցելիս ցանկություն է առաջանում, որ գոնե մի քանի օրով նախկինները վերադառնան և Պավլիկ Մանուկյանը նորից զգա նախկինների ու ներկաների տարբերությունը: Գուցե առաջին անգամ լավ չի ընկալել և կրկնությունը նրա մոտ վերագնահատելու կարողություններ առաջացնի:

2016 թվականի օգոստոսին մամուլը գրեց, որ Պավլիկ Մանուկյանի որդուն՝ Արամ Մանուկյանին բռնելուց հետո, նախկին ռեժիմը նրան գցել է փոքր վանդակի մեջ, այնուհետև վրան կոյուղաջրեր լցրել: Թերևս դրանով են պայմանավորված կոյուղաջրերի վերաբերյալ նրա գիտելիքները:

Ներկաները ունեն բազմաթիվ թերացումներ, վրիպումներ, սխալներ, ինչպես նաև դրանք չգիտակցելու համառություն, բայց պետք է լինել լրիվ կոյուղաջրերի ազդեցության տակ, որպեսզի նախկիններին ու ներկաներին տաս նույն գնահատականը:

«Չորրորդ իշխանություն», թիվ 16, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   1725 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ