...

Երևի իրեն մարդ չի համարում

Երևի իրեն մարդ չի համարում

«Պարտությունը սկսվել է ավելի շուտ, երբ սկսեցին հետապնդել հերոսներին, սկսեցին գլխատել բանակը, կադրային ջարդ իրականացնել բանակում: Իրենց պետք էր ոչ թե մարտունակ բանակ, այլ պետք էր իրենց հավատարիմ բանակ: Երբեք ոչ մի բանակ, որը հավատարիմ է մեկ մարդու, չի կարող լինել մարտունակ»,- երեկ հրավիրված հանրահավաքում հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը:

«ՉԻ». Ի՞նչ եզրահանգում կարելի է անել Քոչարյանի խոսքերից. ինքը իրեն մարդ չի համարում, հակառակ պարագայում այսպես մանրամասն չէր նկարագրի իր և բանակի հարաբերությունները: Գուցե իրեն համարում է աստվածային պարգև, և ուրեմն իրեն կարելի էր բանակը ամբողջովին ենթարկել մեկ անձի, սեփական իշխանության պահպանման համար դատարկել սահմանը և բանակը բերել Երևան:

Ինչ վերաբերում է հերոսներին, ապա հայոց բանակի գեներալներին տրված խայտառակ գնահատականներով ինքը նույնպես անվիճելի առաջատար է: Երկրի ոչ մի ղեկավար այդքան հասցեական չի արատավորել բանակի գեներալների պատիվը:

Օրինակ՝ նրան է պատկանում Մանվել Գրիգորյանին Էջմիածնի կատու անվանելու հեղինակային իրավունքը: Այդ նա էր, որ Արցախյան պատերազմի հերոսներից մեկին նախ հեռացրեց բանակից, իսկ այնուհետև դարձրեց հլու-հնազանդ ֆեոդալ:

Կամ Վաղարշակ Հարությունյանին ո՞վ է անվանել պարկետային գեներալ: Իհարկե՝ Քոչարյանը:

Պարտությունը իսկապես ավելի շուտ է սկսվել, ճիշտ այն ժամանակ, երբ հանրությունը սկսեց չտարբերել՝ դիմացը կանգնածը գեներա՞լ է, թե՞ օլիգարխ: Իսկ երբ սկսվեց դա. իհարկե 2000 թվականի գարնանից, երբ բանակը անցավ մեկ մարդու լիակատար վերահսկողության տակ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   595 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ