...

Երկիր՝ տանը մնացած Ծիրանի

Երկիր՝ տանը մնացած Ծիրանի

«Երրորդ օրն է, անձրև է գալիս, ամպամած, մռայլ երկինք: Կնոջս մոտ դեպրեսիա է: Անընդհատ պատուհանին է նայում: Եթե վաղն էլ անձրևը շարունակվի, ստիպված կլինեմ իրեն տուն թողնել»:

Այս անեկդոտը վերջին օրերի մեր իրավիճակն է հիշեցնում: Մի քանի օր է, անձրև է եկել, որի պատճառով Լարսը փակվել է, ու Հայաստանի տնտեսությունը դեպրեսիայի մեջ է ընկել: Անընդհատ դեպի Ռուսաստան տանող պատուհանին ենք նայում, թե երբ է այն բացվելու: 

Ու եթե անձրևները շարունակվեն, ստիպված ենք լինելու ծիրանը տանը թողնել: Ինչքան էլ ասեն, թե օգնենք գյուղացիներին, ամեն մեկս մի 10 կիլո ծիրան գնենք, դա մեր ցավին դարման չէ: 

Վրաստանի նավահանգիստներից լաստանավով բեռները Ռուսաստան տեղափոխելն էլ տարբերակ չէ. լաստանավերը հիմնականում հոլանդական են, դրանք էլ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով հրաժարվում են մեր դաշնակից երկիր մեկնել: 

Ահա այսպես՝ թարսը թարսի ետևից: Էս մեր հինավուրց ազգային ուժերից մեկի երազանքն է՝ ստեղծել Հայաստան, որը չորս սահմանի փոխարեն չորս ճակատ կունենա: Չորս հարևան երկիր ունենք, բայց ծիրան էլ չենք կարողանում արտահանել: Անկախություն ձեռք բերելուց 31 տարի անց: Ո՞նց է ձեզ համար: Մեկն էլ կար, մի հատ հինավուրց արտգործնախարար, ճոռոմ-ճոռոմ հայտարարում էր, թե Հայաստանը փակ սահմաններով 100 տարի էլ կզարգանա: Իմանայինք՝ որտեղ է հիմա, ստիպեինք՝ 100 տարվա փոխարեն 100 տոննա ծիրան առներ, զարգացներ Հայաստանը:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1822 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ