...

Երկու ոտք՝ վատ, չորս ոտք՝ լավ

Երկու ոտք՝ վատ, չորս ոտք՝ լավ

Ղազախստան մեկնած հայ խաղաղապահների քանակն այնպիսին չէ, որ փոփոխություն լինի հայ-ադրբեջանական սահմանին զինվորների թվաքանակի առումով։

Ալեն Սիմոնյանի նոր ավտոմեքենայի արժեքն այնպիսին չէ, որ փոփոխություն լինի Հայաստանի քաղաքացիների սոցիալական վիճակի առումով։

Ջրի և հոսանքի թանկացումների մակարդակն այնպիսին չէ, որ փոփոխություն լինի ազգաբնակչության կենսամակարդակի առումով։

ՏԻՄ ընտրություններին հաջորդած ձերբակալությունների ծավալն այնպիսին չէ, որ փոփոխություն լինի Հայաստանի ժողովրդավարական իմիջի առումով։

Ապօրինաբար Ադրբեջանի վերահսկողության տակ անցած ՀՀ տարածքի և ճանապարհների մասշտաբներն այնպիսին չեն, որ փոփոխություն լինի Հայաստանի անվտանգության առումով։

ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների՝ բարձր պաշտոններ ստացած քավորների, բաջանաղների և աներձագների քանակն այնպիսին չէ, որ փոփոխություն լինի բաջանաղապետության մերժման քաղաքականության առումով։

Կառավարության ընդունած որոշումների շարքում գաղտնի կամ չզեկուցվող հարցերի տոկոսն այնպիսին չէ, որ փոփոխություն լինի իշխանությունների գործունեության թափանցիկության առումով։

Մնացած ամեն ինչում փոփոխություններն ակնհայտ են։
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1879 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ