...

Երկու տարբեր զուգահեռ իրականություն

Երկու տարբեր զուգահեռ իրականություն

Երեկ խորհրդարանը քվեարկեց և ՍԴ դատավոր կարգեց երեք խայտառակ թեկնածուների: Այն արժանացավ հասարակության միահամուռ քննադատությանը:

Նիկոլ Փաշինյանը դրան պատասխանեց լուրով՝ 156 տոկոսով աճել է մոշի և ելակի արտահանումը:

Դատարանը բավարարեց Քոչարյանի փաստաբանների միջնորդությունը և հանեց նրա կալանավորված գույքի մեծ մասը:

Փաշինյանը ավետեց, որ աճել է ոչխարների արտահանումը Հայաստանից, և այն կազմել է 4 միլիոն դոլար:

Իմանալով Փաշինյանի հաստատակամությունը՝ փորձենք գուշակել առաջիկա օրերի լրահոսը և նրա արձագանքը:

Եվ այսպես.

Դատարանը կկարճի Սերժ Սարգսյանի վերաբերյալ քրեական գործը:
Նիկոլ Փաշինյանը դրան կպատասխանի գրառումով. «330 տոկոսով աճել է ռեհանի արտահանումը և կազմել է 50 հազար դոլար»:

Հրայր Թովմասյանը կընտրվի ՍԴ նախագահ:
Նիկոլ Փաշինյան. «Հայաստանը ամբողջովին ինքնաբավ է կորեկի հարցում, մենք այլևս այն չենք ներմուծում»:

Ծառուկյանը կվերաբացի Շանգրի-Լան:
Նիկոլ Փաշինյան. «Այսօր 100 հատ քաբաբ եմ պատրաստել սահմանամերձ Բաղանիս գյուղի երեխաների համար»:

Մանդատը վայր կդնի «Իմ Քայլի» ևս մի քանի պատգամավոր:
Նիկոլ Փաշինյան. «Նրանք ընդամենը 5-ն էին մեզ ձայն տված 850 հազար քաղաքացիներից»:

Դաշնակցությունը բնավորության համաձայն կկազմավորի հերթական ահաբեկչական խումբը:
Նիկոլ Փաշինյան. «Էշերի գլխաքանակը 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 50 տոկոսով»:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1234 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ