...

Երկրորդ սերիայի պահը եկել է

Երկրորդ սերիայի պահը եկել է

Կառավարությունը որոշել է օտարել Նորքի այգիներ 180 հասցեում գտնվող շենք-շինությունները: Շենքում ապրում են Քաշաթաղից տեղահանվածները։ Այդտեղ ապրում է 15 ընտանիք՝ 20 չափահաս, 21 անչափահաս:

«ՉԻ». Քոչարյանի օրոք, երբ մարդկանց Երևանի կենտրոնից դուրս էին շպրտում՝ ծեծելով, գույքը ջարդելով, մեր ու մանուկ չխնայելով, վավերագրական ֆիլմ նկարահանվեց՝ ապօրինի տեղահանվածների և նրանց հանդեպ կիրառված վայրագությունների մասին: Իհարկե, նաև այն մասին, թե ովքեր էին կանգնած Երևանի կենտրոնում էլիտար շենքեր կառուցելու բիզնեսի ետևում:

Մեզ թվում է, ժամանակն է, որ նկարահանվի այդ ֆիլմի 2-րդ սերիան: Ահագին մատերալ է հավաքվել: Ֆիզգորոդոկ, Հանրապետության փողոցի պատմամշակութային շենք, հիմա նաև՝ Նորք: 

Ընդ որում, Քաշաթաղից տեղահանվածներին մի քանի անգամ արդեն զգուշացրել են, որ պետք է ազատեն տարածքը: Թե որտեղ պետք է գնան փախստականները, այդ մասին ոչինչ չի ասվում: Մի կես բերան գրել են, որ մինչև երկու ամիսը մի բան կմտածեն, տեսնեն՝ ինչ են անում. այսինքն՝ երկու ամիս փողոցում մնացեք, հետո կասենք, կորոշենք:

Հետաքրքիր է, թե այդ տարածքում ով և ինչ է կառուցելու:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1255 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ