...

Էռնեկյանին կսնանկացնե՞ն

Էռնեկյանին կսնանկացնե՞ն

«Զվարթնոց» օդանավակայանում հունվարի 15-ից թանկանում է ավտոկայանատեղիի համար սահմանված վճարը: Եվ դա հատկապես շոշափելի է լինելու զբոսաշրջիկներ տեղափոխող միկրոավտոբուսների, ավտոբուսների համար: Միկրոավտոբուսի վարորդը կվճարի 2000 դրամ, իսկ ավտոբուսինը՝ 3000 դրամ:

Նախորդ օրը Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ նորից խոսեց զբոսաշրջության զարգացման մասին, անգամ հիշեց գազալցակայանների սանհանգույցների խնդիրը: Բայց օդանավակայանի ավտոկանգառի գների թանկացման մասին վարչապետը և մյուս պաշտոնյաները աշխատում են չհիշել: Մինչդեռ դա բերելու է զբոսաշրջիկներին մատուցվող ծառայությունների գների աճի:

Հետաքրքիր է նաև «Զվարթնոցի» սեփանականատիրոջ վարքագիծը: Որևէ լրացուցիչ ծառայություն չի մատուցելու, բայց թանկացնում է վճարը: Փաշինյանը ճիշտ կանի կառավարության մյուս նիստին, նույն տոնայնությամբ խոսի նաև Էռնեկյանի մասին և սպառնա, որ նրան էլ կսնանկացնի: Չէ՞ որ Հայաստանում բոլորն այլևս հավասար են, և Էռնեկյանը առավելություն չունի որևէ գազալցակայանի սեփականատիրոջ նկատմամբ:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1406 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ