...

Էս մեքենաները գալովի էին

Էս մեքենաները գալովի էին

Լեզվի կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում նշված է. «Պարեկային ծառայության ավտոմեքենաների և պարեկների համազգեստի վրա զետեղված տեղեկույթում գերակայում է օտար լեզուն, որը չի բխում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 20-րդ հոդվածից և «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից։

Լեզվի կոմիտեն օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ խնդրին առնչվող հանգամանքները պարզելու և օրենքով նախատեսված ընթացակարգն ապահովելու համար»:

«ՉԻ». Պարեկային ծառայության ավտոմեքենաներն առայժմ մեր վրա գալովի են: Երկու օր է՝ գործի մեջ են, բայց արդեն հասցրել են հազար ու մի հումորների առարկա դառնալ: Սրան գումարվում է նաև «Լեզվի մասին» օրենքի խախտումը: Թե ում մտքով է անցել մեքենաների վրա բացառապես օտար լեզվով գրություններ անել, հերձումը ցույց կտա:

Բայց ամենահետաքրքիրն այն է, որ այս ավտոմեքենաները մի ուրիշ պրոբլեմ կարող են առաջացնել: Բա որ Stimorol ծամոն արտադրող ընկերությունը դատի՞ տա՝ իր դիզայնը թխելու համար: Այսինքն՝ հեղինակային իրավունքները խախտելու համար: Լրիվ, մեկը մեկին նույն դիզայնն է, նույն գույները, նույն տառատեսակը: Երևի սրա համար մրցույթ էլ են հայտարարել, մեկը բռնել, Stimorol-ի տեղը գրել է Patrol, ուղարկել: Այդ մրցութային հանձնաժողովում էլ երևի ծամոն ծամած մարդիկ չեն եղել, հաստատել են Stimorol-ից թխած դիզայնը: Արդեն նոր անուն են դրել. Սթիմորոլի ծառայություն: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   940 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ