...

Էս խոխեքին որտեղի՞ց են պեղել

Էս խոխեքին որտեղի՞ց են պեղել

Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Գիշերը ժամը 4-ին դինամիկներով, հարևաններիս անդորրը խախտելով, անտանելի բարձր լսում եմ Հայկ Ստվերի «Ասում եմ ԱՅՈ» երգը, մեկ էլ հարևաններս զանգում են, թե մի քիչ ձայնը բարձրացրու»:

«ՉԻ». Կարդում ես ու կսմթում ես քեզ՝ համոզվելու համար, որ սա երազ չէ: Փոխնախարարը, այն էլ՝ արդարադատության փոխնախարարը, հպարտանում է, որ գիշերը ժամը 4-ին հարևանների անդորրն է խախտում: Մի քանի անգամ կարդացինք գրածը, չէ, սխալ չենք հասկացել, մարդը դինամիկները գիշերվա միլիոնին քոքել է, ու դա իրեն դզում է:

Սա այն դեպքն է, որ կարդալով, գլուխներս բռնում ենք: Մանկապարտեզ է: Նույնիսկ մանկապարտեզ էլ չի, մսուր է:

Ո՞վ է իրեն ասել, որ գիշերը հասարակական կարգը խախտելը նորմալ է, եթե դրա վերաբերյալ բողոք չկա, որտեղի՞ց է համոզվել, որ բոլոր հարևաններին է հաճելի դինամիկներից հնչող երաժշտությունը: Ախր 3 տարեկան երեխային կարելի է ասել. բալիկ ջան, մի աղմկի, մի գոռա, չի կարելի, բայց արդարադատության փոխնախարարի՞ն....

Սրանք էնքան են անելու, մարդ էս քաղաքականությունը թողնի, գնա Հեռվաշենում ապրի, կամ էլ՝ Սադախլոյից ապրանք բերի: 

Հ.Գ. Որպես հումոր՝ վատիկը չէ, եթե հումոր անողը հարևան Պողոսն է: 
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1791 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ