...

Եթե այսօր Նիկոլ Փաշինյանը լիներ ընդդիմություն

Եթե այսօր Նիկոլ Փաշինյանը լիներ ընդդիմություն

1. Մարդիկ ձեր համար տուգանելու օբյեկտ չեն: Ի՞նչ է նշանակում աշխատանքից զրկված, օրվա հացի փողը աշխատել անկարող մարդուն 100 հազար դրամ տուգանել: Սաշիկը հիմա էլ փող աշխատելու նո՞ր միջոց է գտել:

2. Ասում եք՝ Հայաստանում չկա օրավարձով աշխատող: Իյա, իրո՞ք: Քուանշ, պարոն Սարգսյան: Հովիկ Աբրահամյանի պլանտանցիաներում աշխատողները երևի սոցիալական ապահովության փաթեթներում էլ են ընդգրկված: Մեկ-մեկ էդ «բռոնի» Մերսեդեսից դուրս եկեք և կտեսնեք, թե որքան օրավարձով աշխատող կա:

3. Այսօրվանից կոչ եմ անում սկոտչել Գազպրոմի, ՀԵՑ-ի և «Վիոլա ջրի» հաշվիչները: Պարոն Սարգսյան, եթե ի վիճակի չեք հասկանալ, թե ինչ է ֆորս-մաժորը՝ Սաշիկին ու Միշիկին ասեք՝ թող բացատրեն:

4. Էս ինչ տոն է, էս ինչ ձև է, եկել եք խորհրդարան և հոխորտում եք: Մի հատ ձեզ հավաքեք:

5. Օդում կախված լուրերի համաձայն՝ Սամվել Ալեքսանյանը թանկացրել է սպիրտի արժեքը, ստանում է գերշահույթներ և ճամպրուկով փող է տանում Բաղրամյան 26:

6. Մի րոպե, տիկին Սեյրանյան, շոու դուք եք անում: Ես ընդամենը ձեզ հիշեցնում եմ ձեր ղեկավարի խոսքերը: «Կորոնավիրուսը ում շունն է, պինցետով կհանենք»: 

7. Աշոտյան, աշոտյան եղի, մարդիկ քո հավեսը չունեն, որ մի հատ էլ ծնողական ժողով ես անում: 

8. Չլինեմ, չիմանամ, որ այս տարի որևիցե պաշտոնյա պարգևավճար ստանա: Այդ գումարներով ռապիր սարքեր, թոքերի արհեստական շնչառություն ապահովող սարքեր և անապահով ընտանիքների երեխաների համար համակարգիչներ կգնեք: Լրիվ կտրվել եք իրականությունից:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3671 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ