...

Եթե դավաճանություն չէ, բա ի՞նչ է

Եթե դավաճանություն չէ, բա ի՞նչ է

«Հրապարակ» թերթը հարցազրույց է տպել Արցախի Ժողովրդավարական կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Վարդգես Բաղրյանի հետ: Հրապարակման գլխագիրն է՝ «Դավաճաններ, դավադիրներ փնտրելու մոլուցքն է հասցրել այս վիճակին»:

Կարելի է համաձայնել կամ չհամաձայնել պարոն Բաղրյանի հետ, բայց զավեշտալի է, երբ նույն հարցազրույցում կարդում ես նրա հաջորդ մտքերը: Ներկայացնենք հատված.

«Հայաստանի իշխանությունները, վերջին երկուսուկես տարվա քաղաքականության շնորհիվ, մի տեսակ միայնակ են մնացել և Իրանի հետ հարաբերություններն են փչացրել, և առավել ևս՝ Ռուսաստանի հետ։ Քիչ առաջ ես կարդացի Թուրքիա-Ադրբեջան-Սորոս համագործակցության մասին, և որ Հայաստանի ներսում այդ մարդիկ կազմաքանդիչ գործունեությամբ էին զբաղված։ Այդ ամենը գումարվեց իրար, և ունենք այն, ինչ ունենք։ Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ և՛ Հայաստանի խորհրդարանում, և՛ կառավարությունում կան մարդիկ, որոնք տարիներ շարունակ նույն այդ Սորոսի՝ «Բաց հասարակության հիմնադրամների» ներկայացուցիչներ են։ Այո, այդ հիմնադրամը երկուսուկես տարի չէ, որ գործում է Հայաստանում, համաձայն եմ, բայց նրանք երբեք Հայաստանում այսպիսի «կշիռ» չեն ունեցել, որքան հիմա, պաշտոնյաներ չեն ունեցել պետական ապարատում, հիմա ունեն, որոնք իրենց սև գործն են անում։

Եվ այո, ես կարծում եմ, որ նաև այս քաղաքականությունն է բերել այս իրավիճակին։ Նայեք, թե որոնք են այն պետությունները, որոնց հետ ունենք լավ հարաբերություններ։ Ես կարծում եմ նաև, որ Թուրքիան և Ադրբեջանն այդքան լկտի ու սանձարձակ չէին լինի, եթե Հայաստանն այս վիճակում չհայտնվեր՝ թե՛ քաղաքական, թե՛ բոլոր առումներով»։

«ՉԻ». Այսինքն՝ մարդը անում է այն, ինչի մեջ մեղադրում է ուրիշներին: Գոնե գլխի ընկներ և իր այս աշխարհացունց մտքերը մեկ այլ հարցազրույցով ներկայացներ:

Թուրքիա-Ադրբեջան-Սորոս համագործակցության մասին կարդացել է քոչարյանական որևէ լրատվամիջոցում և հետևություններ է անում: Մինչդեռ դժվար չէր մի փոքր «գուգլել» և տեղեկանալ՝ 2016 թվականից Էրդողանի և Սորոսի հարաբերությունները թշնամական են: Էրդողանը նաև Սորոսին է մեղադրում 2016 թվականի հեղաշրջման փորձի համար:

Եվ, ի վերջո, լինելով Արցախում, անմիջական զգալով վտանգը` պետք է հասկանար, որ չի կարելի կրկնել նույն մտքերը, ինչ ասում է թշնամու ղեկավարը: Ալիևը ինքն էլ է պատերազմը բացատրում այն հանգամանքով, որ Հայաստանի ղեկավարները սորոսածին են:

Հիմա Ալիևի թեզերը կրկնելն արդյոք դավադրություն ու դավաճանություն չէ՞: Համենայնդեպս իր բառամթերքն օգտագործելով՝ հաստատ սև գործ է:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   995 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ