...

Եթե իշխանությունները չսթափվեն

Եթե իշխանությունները չսթափվեն

Ազատամարտիկ Վահան Բադասյանը Եռաբլուրում նշել է, թե Նիկոլ Փաշինյանը կործանել է բանակը և նրան պետք է հեռացնել:

Լրագրողների հարցին, թե ի՞նչ ճանապարհով են հեռացնելու, արձագանքել է. «Տարբեր, ընդհուպ, ֆիզիկապես հեռացնելը։ Թշնամուն պետք է վերացնենք, զենքի միջոցով նաև։ Ես սպառնալիքի կոչեր եմ անում, գիտակցաբար եմ անում, թող ԱԱԾ-ն ինձ ձերբակալի»։

«ՉԻ». Այնպես որ, արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեռ մեր ցավին դարման չեն: Ծայրահեղ քայլերի գնալու պատրաստակամություն ունեցողների համար դրանք ոչ մի նշանակություն չունեն: 

Նրանցից յուրաքանչյուրն իր պատճառներն է բերում՝ այս իշխանությունների հետ բռնության լեզվով խոսելու համար: Մի մասը, ինչպես՝ Վահան Բադասյանը, մասնակցել է պատերազմին, իր աչքով տեսել այնտեղ կատարվածը, ծանր վիրավորվել: Մի մասը՝ ինչպես Գեղամ Նազարյանը, զավակ է կորցրել և չունի այն հարցի պատասխանը, թե ինչու է կորցրել: 

Որդեկորույս ծնողներ, տուն ու տեղ կորցրած փախստականներ, հաշմանդամ դարձածներ. այս բոլոր մարդիկ մինչև հիմա իրենց ցավի, կորստի իրական պատճառների մասին որևէ խելամիտ բացատրություն չեն ստացել, դրա համար էլ այսպիսի կոչեր են անում: Իշխանությունների համար սա պետք է սթափվելու ահազանգ լինի: Երբ մարդ կորցնում է ամեն ինչ, ամենաթանկը, ինչ ունի, նա իսկապես կարող է այլ լեզվով խոսել:  

ՎԱՐԿԱՆԻՇ

   1109 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ