...

Եթե պարզ էր, ապա մի քիչ զուսպ լինեիք ֆեյսբուքում

Եթե պարզ էր, ապա մի քիչ զուսպ լինեիք ֆեյսբուքում

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի համար պատերազմի հետևանքները պարզ են եղել արդեն հոկտեմբերի սկզբին, բայց հայաստանյան քաղաքական ուժերն ընդհանուր հայտարարի չեն եկել: Այս մասին նա ասել է ԱՀ քաղաքաշինության նախարարության աշխատանքային կոլեկտիվի և շինարարական կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:

«Չի ձևավորվում քաղաքական կոնսենսուս կամ միասնական կարծիք ընդդիմադիր, իշխանամետ ուժերի, իշխանության միջև, և կարծես թե պատերազմը կանգնեցնելն այդ օրերին համարում էին դավաճանություն»,- ընդգծել է ԱՀ նախագահը:

«ՉԻ». Բա եթե հոկտեմբերի սկզբին պարզ էր, ինչո՞ւ խորհրդականիդ չէիր ասում՝ մի փոքր ավելի զուսպ ֆեյսբուքյան գործունեություն ծավալեր: Սուրճի նկարներով ու Գանձակի օդանավակայանի մասին հեքիաթներով հանրությանը չապակողմնորոշեր ու էյֆորիկ տրամադրություններ չստեղծեր:

Քաղաքական ուժերի մասին աբստրակտ գնահատականներ հնչեցնելու փոխարեն, ավելի լավ է հասցեական նշել դրանց անունները: Ասել, թե որ քաղաքական ուժը երբ և ինչ է ասել: Հայաստանյան քաղաքական ուժերից առաջ էլ պետք է հստակեցվի, թե ինչ դիրքորոշում են ունեցել արցախյան քաղաքական ուժերը, հատկապես՝ ԱԺ-ում ներկայացվածները:

Պատերազմից անցել է վեց ամիս, դեռևս պարզ չէ, թե երբ է Արայիկ Հարությունյանը հորդորել Նիկոլ Փաշինյանին կանգնեցնել պատերազմը: Արցախի նախագահը պարտավոր է բացել փակագծերը: Դա չափազանց կարևոր կլինի առաջիկա ընտրությունների համատեքստում: Չբացելու դեպքում, լղոզված գնահատականներ հնչեցնելու պարագայում Արայիկ Հարությունյանը պակաս պատասխանատվություն չի կրում:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   506 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ