...

Եթե Վարդան Ղուկասյանը լիներ իր իրական տեղում...

Եթե Վարդան Ղուկասյանը լիներ իր իրական տեղում...

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որն ըստ էության, իրեն էր վերաբերում, ասել է.

«« Գիտե՞ք դրա ապացույցը, որն է. ոչ թե պարոն վարչապետն է հիմա առանց կաշառքի ու կեղծիքի ընտրվել, այլ ես եմ ընտրվել էն ժամանակ առանց կեղծիքի և առանց կաշառքի: Իր քաղաքական հենարան, մեծ եղբայր հանդիսացող ՀՀՇ-ն 1996թ., երբ մենք հաղթեցինք, ամբողջ պետական ապարատով էդ արկղերը վերցրին ու դրեցին աջ կողմը ու անցավ մեկ այլ թեկնածու: Եվ թալանը կատարվել է ՀՀՇ-ի ժամանակ, ՀՀՇ-ի բարձրաստիճան բոլոր ղեկավարների: Էնքան գումար էր եկել ՀՀ, որ ոչ միայն Գյումրին կկառուցվեր, այլ երեք անգամ ՀՀ-ն կկառուցվեր, 37 գործարան թալանվեց: Ինքը, որտեղից որ ծնվել է, նրանք են թալանել»:

«ՉԻ». Ուշադրություն դարձրեք. Նիկոլ Փաշինյանը Վարդան Ղուկասյանին անվանել է Գյումրիի կեսը թալանած կեղեքիչ, հանցագործ, Վարդան Ղուկասյանը հակադարձում է. թալանչին ՀՀՇ-ն է: Սա՝ Վարդան Ղուկասյանին վերագրվող հանցագործությունների օբյեկտիվության մասով: Մարդը փաստարկ չունի, ստիպված ՀՀՇ-ի մասին լոլոներ է կարդում:

Բայց սա չէ էականը: Էականն այն է, որ հեղափոխությունից հետո չարվեցին քայլեր, որպեսզի հանցագործների, քրեական բարքերի, օրենքով գողերի համար ուշքները գնացողների մուտքը դեպի քաղաքականություն, էլ չենք ասում՝ խորհրդարան, իսպառ բացառվեր: 

Էականն այն է, որ Գյումրիի քաղաքապետի պաշտոնում այդ քաղաքի ամենահարուստ մարդկանցից մեկը դարձած անձը մինչև հիմա «գժի» թուղթը ճոճելով, խորհրդարանում գողական կյանք է գովերգում, այդ կյանքին կարոտ է մնացել, մինչդեռ վաղուց արդեն պետք է լիներ այնտեղ, որտեղ այդ կյանքն է եռում:

Էականն այն է, որ Վարդան Ղուկասյանն ու իր ընտանիքը բազմաթիվ քրեական պատմությունների կիզակետում են հայտնվել, բայց մարդը այդ ամենի համար պատասխանատվության ենթարկվելու փոխարեն, Աստվածաշնչից է խոսում: 

«Չորրորդ իշխանություն», թիվ 9, 2019

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1300 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ