...

Էս ո՜նց եք փոխվել, պարոն Ծառուկյան

Էս ո՜նց եք փոխվել, պարոն Ծառուկյան

«Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 24-ին հանդիպում է ունեցել դաշինքի՝ Արմավիրի մարզի ակտիվի հետ։ Անդրադարձ է կատարվել հարցերի լայն շրջանակի։ Որպես հիմնականում գյուղատնտեսությամբ զբաղվող մարզ, հարցերի մի մասը վերաբերել է ոլորտի հեռանկարներին։ Ռոբերտ Քոչարյանն ասել է, թե ինչպես է պատկերացնում գյուղատնտեսական խնդիրների լուծումը՝ գյուղատնտեսության սուբսիդավորման ծավալն էականորեն պետք է մեծանա, ոռոգման ջրի սակագինը դառնա սիմվոլիկ, գյուղացին պետք է չունենա պարարտանյութերի, ոռոգման ջրի, առավել ևս՝ արտադրանքի սպառման խնդիր:

«ՉԻ». Պարոն Ծառուկյան, այս ինչքա՜ն եք փոխվել, նիհարել, գրիմի պատճառով չճանաչեցինք:

Այս տողերի հեղինակային իրավունքն առնվազն 15 տարի պատկանում է պարոն Ծառուկյանին, իսկ Քոչարյանը եկել ու սեփականաշնորհել է այդ հանճարեղ մտքերը:

1 տարի վարչապետ և 10 տարի ոչ բարով նախագահ ես եղել, այդ ինչո՞ւ նշածդ բարեփոխումները չես իրականացրել: Ինչո՞ւ ջրի գինը սիմվոլիկ չէր: Փոխարենը չտեսնված հարստացան մարզերում ջուր բաժանող ընկերությունների ղեկավարներն ու դարձան տեղական ֆեոդալներ: Նրանց նկատմամբ տասնյակ քրեական գործեր կան հարուցված, հարյուր միլիոնավոր դրամներ են վերականգնել բյուջե, միայն թե խուսափեն քրեական պատասխանատվությունից:

Գյուղատնտեսական ամեն սեզոնին ընտրությո՞ւն ես կազմակերպելու, որ խոստում ես տալիս, թե գյուղացին պարարտանյութի խնդիր չի ունենալու: Գյուղացին լավ է հիշում, որ պարարտանյութ ստանում էր միայն ընտրությունների ժամանակ:

Քոչարյանը Ծառուկյանից տարբերվելու համար կարող է միայն խոստանալ, որ կգնի գյուղացիների այն ամբողջ ապրանքը, որը նրանք չկարողանան իրացնել շուկայում: Այ դա իսկապես նոր խոսք կլինի:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   618 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ