...

«Ֆիլոս սոկրատի» երազանքը

«Ֆիլոս սոկրատի» երազանքը

Ռուսաստանի «Արդար Ռուսաստան» կուսակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը կարծիք է հայտնել, որ կրակի դադարեցումից հետո Արցախում կարող են տեղակայվել ռուս խաղաղապահներ:

«ՉԻ». Վատ-վատ բաներ մի ասեք. իրենց իրավունքն է, յուրաքանչյուր ոք Ժնևի կոնվենցիայի համաձայն երազելու իրավունք ունի: Միրոնովը երազում է ռուս խաղաղապահներ տեսնել Արցախում, Ժիրինովսկին երազում է Արցախը տեսնել Ռուսաստանի կազմում` որպես ութսունեսիմքանիերորդ գուբերնիա: 

Բայց որ սրանց երազանքներով իր էջում կիսվում է «Ռուսաստանի հայերի միությունը», այ ստեղ մի հատ մեծ հոպ: Այսինքն, էն «ֆիլոս սոկրատ» թյուրիմացությունը համաձայն է, որպեսզի Արցախը լինի Ռուսաստանի կազմում: Հա էլի, ու ինքը նաև Արցախի հայերի միության նախագահ կհռչակվի: Սա էլ իր երազանքն է: Այնպես որ, իմացեք, ով է իրականում դավաճանում հայությանը: Նրանք, որոնք հայերի անունը շահարկելով, թիկունքից մեզ հարվածում են և այս պատերազմում կանգնած են ոչ թե Հայաստանի ու Արցախի կողքին, այլ՝ օտարների:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   962 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ