...

Գալիս ես, որ ի՞նչ անես

Գալիս ես, որ ի՞նչ անես

ArmLur.am-ը հայտնում է, որ իր տեղեկությունների համաձայն` այս պահին Ռոբերտ Քոչարյանը վերադառնում է Երևան, որովհետև վաղը ՀՀ մայրաքաղաքում կարևոր հանդիպում ունի: 

«ՉԻ». Վերջին օրերին սոցցանցերում գովազդի տակ տարածում էին Քոչարյանի լուսանկարը, թե բա Արցախում «հերոսը» պայքարում է: Չգիտենք՝ ում դեմ է պայքարում, ինչպես է պայքարում, բայց մեր փորձից գիտենք, որ երբ ինքը սկսում է պայքարել, ամենաշատը հայերս ենք տուժում:

Բնականաբար, այս պատերազմում բազմաթիվ շահագրգիռ կողմեր կան, աշխարհի բոլոր գերտերություններն իրենց շահն են այստեղ հետապնդում, Հայաստանում էլ ունեն իրենց սպասարկողներ, որոնք արդեն մի քանի օր է, թիկունքից հարվածներ են հասցնում պետությանը, բանակին, իշխանությանը: Օրինակները շատ են, չթվարկենք:

Ու ասվածի վառ ապացույցը քոչարյանական լրատվամիջոցների գործունեությունն էր այս օրերին: Բացառված է, որ առանց Քոչարյանի իմացության կամ հրահանգի իրենց էջերում ստահոդ տեղեկություններ տարածեն, կամ եթեր տան այն մարդկանց, որոնք առավոտից իրիկուն իշխանությունների հեռացման մասին են խոսում: Ու եթե հիմա Քոչարյանը գալիս է Երևան, ենթադրում ենք, որ նոր հարվածի ալիք է բարձրանալու ընդդեմ պետության:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2170 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ