(չորրորդ սերիա)
Կադրից դուրս լսվում է «Наша служба и опосна, и трудна, и на первый взгляд как будто не видна...» երգը՝ պատկան մարմինների կատարմամբ:
Յուստաս. - Ալեքս, Ալեքս, ռազ, ռազ...
Ալեքս. - Մի թիթիզացի, էսօր զապիս չի, էսօր զապիսկա ես գրելու:
Յուստաս. - Ի՞նչ զապիսկա:
Ալեքս. - Իբր՝ բանտից ուղարկել ես կազմակերպիչներին:
Յուստաս. - Հա~, էն որ զանգել էի Հրանտի՞ն...
Ալեքս. - Ստոպ, ստոպ... այ տղա, ի՞նչ Հրանտ, մոռացի էդ մասին: Դուբլ երկու: Ես հիմա կթելադրեմ, դու գրի: Ուշադիր, սկսում ենք: «Բարև, պարոն գեներալ...»:
Յուստաս. - Ո՞նց ա գրվում. Սամո՞, թե Սյամո...
Ալեքս. - Սյա... Այ տղա, ի՞նչ Սյամո: Ստոպ, դուբլ երեք: Ինչ ասում եմ, էն էլ գրի: «Բարև, պարոն գեներալ: Ես իմ գործն արեցի, հերթը ձերն է»:
Յուստաս. - Բա գեներալի անունը չնշե՞մ:
Ալեքս. - Չէ, մի նշի: Հետո ում գլխին ուզենք՝ կջարդենք: Հիմա Հայաստանում սաղ էլ գեներալ են:
Յուստաս. - Հա~: Ճիշտ ա, Քոչարյան Անդրանիկն էլ ա գեներալ...
Ալեքս. - Ստոպ: Այ տղա, քեզ չասեցի՞ քիթդ մի խոթի ուրիշի գործերի մեջ: Քեզ ինչ ասում են՝ դու գրի: Դուբլ չորս: Ուշադիր, սկսում ենք: «Բարև, պարոն գեներալ: Ես իմ գործն արեցի, հերթը ձերն է: Ինչպե՞ս է իրեն զգում Վազգեն Սարգսյանի շրջապատը: Իմ կողմից՝ ջերմ բարևներ...»:
Յուստաս. - Հազիվ նորմալ գրում էի, ինչո՞ւ ընդհատեցիր:
Ալեքս. - Դեռ չենք որոշել, թե կոնկրետ ում պիտի ամենաջերմը բարևես:
Կադրից դուրս՝ պատկան մարմինների ձայնը. «Յուստասը դեռ չգիտեր, որ գործից առանձնացված մասով նախաքննությունը շարունակվում է, և մի քանի հավանական կասկածյալներ կան: Բայց գիտեր՝ ով էլ լինի, հաստատ գեներալի կոչում է ունենալու: Ծայրահեղ դեպքում, նրան կարելի է հետին թվով գեներալի կոչում տալ»:
Հրայր Ավետիսյան
«Չորրորդ իշխանություն»