...

Գեներալներին դուք եք արժեզրկում

Գեներալներին դուք եք արժեզրկում

ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը Aravot.am-ի հետ զրույցում ասել է. «Չի՛ կարելի արժեզրկել և ուղղորդված արշավ տանել Արցախի գեներալների դեմ, նրանց անվան շուրջ դավադրության տեսություններ հորինել:

Պատերազմ հաղթած, խաղաղություն ապահոված, լուրջ կենսագրություն ունեցող անհատներ են նրանցից շատերը, իրական հեղինակություն են վայելում՝ իրական զորքում, իրական զորամասում։ Եվ վերջապես՝ ամենացավոտը. չի՛ կարելի սեպ խրել Հայաստանի և Արցախի մեջ. դա միմիայն մեր հակառակորդի երազանքն է»:

«ՉԻ». Դե, չի ստացվում, ոնց անում ենք, չի ստացվում Վանեցյանի մասին չգրել: Թվում է, խելոք բաներ է ասել, բայց մի երկու խելոք բան իրեն հայտնենք, ուզում է նեղանա, ուզում է՝ ոչ:

Արցախի և ընդհանրապես հայ գեներալներին ոչ ոք այնպես չի արժեզրկել, ինչպես Քոչարյան-Սերժ Սարգսյան տանդեմը: Երբ այդ գեներալներին ստիպում էին կամ կարգադրում կրակել ժողովրդի վրա: Այդ գեներալներին ոչ-ոք չի արժեզրկել այնպես, ինչպես՝ հենց իրենք իրենց, երբ տարիներ շարունակ հարստահարել են բանակը, զինվորի հաշվին օլիգարխներ դարձել, զինվորի հացը յուրացրել, զինվորին բահով մենակ թողել հակառակորդի դեմ: 

Երբ գեներալը ուրանում է իր անցյալը, միմիայն իրեն վերագրում արցախյան պատերազմի հաղթանակները, ուրանում է այդ հաղթանակներում քաղաքական իշխանությունների դերն ու ավանդը, ինքը դրանով միայն իրեն է արժեզրկում:

Երբ գեներալը՝ մոռանալով սպայի պատիվն ու արժանապատվությունը, օտարերկրյա մամուլում զբաղված է «խաբարբզիկությամբ», դրանից ավելի մեծ հարված սեփական հեղինակությանը հնարավոր չէ պատկերացնել:

Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի և Արցախի միջև սեպ խրելուն, Արթուր Վանեցյանին քոչարյանական ժամանակաշրջանի մի անեկդոտ հիշեցնենք ու ավարտենք. երբ NKR համարներով մեքենան հետևից հարվածում է մեկ այլ մեքենայի, «գաի» աշխատողները տուժած մեքենայի վարորդին հարցնում են. «Դե հլը պատմի, ոնց զադնի տվեցիր, ոնց խփեցիր էս գյոզալ ավտոյին»: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3086 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ