Հուլիսի 5-6-ին Հայաստանի ողջ տարածքում սպասվում են կոչումների առատ տեղումներ, հայտնում է «Հայպետկոչումմետը»:
Գեղարքունիքի լեռներում գիշերը՝ +1 գնդապետ, ցերեկը՝ +2 գեներալ:
Սյունիքի հովիտներում՝ ամբողջ օրը սպասվում է առանց կոչումների եղանակ:
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ ռուսական ցիկլոնների ներթափանցման պատճառով եղանակը կտրուկ կսրվի:
Տավուշի մարզում գիշերը -1 գեներալ, ցերեկը՝ +1 գնդապետից մինչև +3 գեներալ, տեղ-տեղ՝ փոխգնդապետ և մայոր:
Երևանում սպասվում է բարձր կարգի կոչումավտանգ իրավիճակ: Գիշերը՝ +27-ից +29 գնդապետ, ցերեկը՝ +39-ից +41 գեներալ: