...

Ղեկավար էլ կա, ղեկավար էլ

Ղեկավար էլ կա, ղեկավար էլ

Նիկոլ Փաշինյանը Լիտվայում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ասել է. «ՀՅԴ-ականները Իրանում տարածում են՝ ՀՀ-ում սորոսական կառավարություն է, Սյունիքը հանձնվելու է: Սա խփում է Հայաստանի անվտանգության շահերին»:

«ՉԻ». Պա´հ: Լևոն Տեր-Պետրոսյանի մասին նույն դաշնակները 30 տարի ավելի բեթար լուրեր են տարածել: 1990-ականների պատերազմից առաջ, պատերազմի ժամանակ, պատերազմից հետո: Մինչև հիմա: Նիկոլ Փաշինյանը թող մի հատ 1990-ականների դաշնակցական մամուլը բացի ու կարդա: Այդ թվում՝ Իրանում հրատարակվող: Ինչ ասես, որ չէին գրում: Որ Լևոնի կառավարությունը ջհուդամասոնական է, Լևոնը ԿԳԲ-ի գործակալ է, Ղարաբաղն է հանձնում, Մեղրին, Հայաստանը, թուրքի հետ է եղբայրացել: 

Բայց ինչքան գրում էին (չհաշված, թե պատերազմի ժամանակ Երևանում ինչեր էին անում. ամենօրյա ռեժիմով ցույցեր, «Դրո», զինված ջոկատներ և այլն), այնքան պատերազմում նույն Լևոնը ավելի մեծ հաջողությունների էր հասնում ու տարածքներ վերցնում:

Բայց Տեր-Պետրոսյանը սրանից չի վհատվել ու չի նվնվացել: Իսկ հիմա նույն մամուլն ընդամենը մի տարի Նիկոլ Փաշինյանին քննադատում է, արդեն Հայաստանի անվտանգության շահերից է խոսում: 

Այսինքն՝ դաշնակցական մամուլը նույնն է մնացել, պետության ղեկավարներն են փոխվել: Մեկի վրա այդ մամուլը չէր ազդում, քանի որ իր անելիքը հստակ հասկանում էր, մյուսի վրա՝ ընդհակառակը, քանի որ անելիքը լավ չի պատկերացնում: 

Հ.Գ. Իմիջիայլոց, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե 2018-ի հեղափոխությունից հետո Տեր-Պետրոսյանը իր հետ հանդիպման ժամանակ ասել էր, թե հողերը պիտի տաս, դա նույն դաշնակցական մամուլի տարածած թեզերից մեկն էր: Երևի համընկնում էր երկրի անվտանգության շահերի հետ: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   587 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ