...

Գինեկոլոգի սրտի թեկնածուն Քոչարյանն է

Գինեկոլոգի սրտի թեկնածուն Քոչարյանն է

Գինեկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Գեորգի Պողոսյանը՝ թվարկելով երկրի առջև ծառացած խնդիրները, ասել է. «Եվ ես մտածում եմ՝ ինչ դեղ կարող է օգնել, ինչ մարդ կարող է դա անել: Պետք է ընտրենք՝ որ մեկը կարող է դա անել: Ու ես մի մարդ եմ տեսնում, դա Ռոբերտ Քոչարյանն է: Համարում եմ, որ այդ մարդուն մենք պետք է շատ խնդրենք, որովհետև ես իր տեղը լինեի՝ չէի գա: Ինքը լավ ապրում է, փող ունի, Պուտինի ընկերն է»:

«ՉԻ». Պետության ղեկավար ընտրելիս, որպես կանոն, հաշվի են առնում մարդու մտավոր ունակությունները, բարոյական կերպարը, կրթությունը, գրագիտությունը, դաստիարակությունը, գաղափարական համոզմունքները, մայրենի լեզվին տիրապետելը:

Իսկ ահա Հայաստանում այլ չափորոշիչներ են գործում: Խելք, մելք, նման թիթիզ բաներ պետք չեն. բավական է լավ ապրել, փող ունենալ և Պուտինի ընկերը լինել: Ֆսյո, ուրեմն՝ արժանի է Հայաստանի ղեկավար լինելուն: 

Ու սա ասողը գիտությունների թեկնածու է: 

Ամենահետաքրքիրն այն է, որ Քոչարյանն ամեն տեղ իրեն ճղում է, թե հարուստ մարդ չէ, իսկ իր «աջարակիցն» ասում է՝ չէ, փողատեր է: Մենք էլ գիտենք, որ փողատեր է: Էն, որ Հայաստանն ու Արցախը 20 տարի քամվում էին, դրա հաշվին ով ասես, որ չի կարող փողատեր լինել:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1479 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ