...

Գիտությանը քայլողներ են պետք

Գիտությանը քայլողներ են պետք

Լրագրող Արաքս Թադևոսյանը գրել է. «Մատենադարանի տնօրենի համար պահանջները իջեցրել են, (դոկտորի գիտական աստիճանն էլ պարտադիր չի լինի), (աներձագ, խնամի ունեն երևի աչքի տակ էդ պաշտոնին, որ գա ու վստահ ապականի) հոգաբարձուների խորհրդի անդամների քանակը կրճատում են ( դե, որ քիչ լինեն, հեշտ կկառավարվեն)...

Մհեր Մկրտչյան թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը որոշեցին, որ պետք չի....դե բնականաբար:

ԳԱԱ շենքը՝ հրաման կա, որ հանեն վաճառքի, պետգույքն արդեն հրահանգը ստացել է»:

«ՉԻ». Դե հա, ժամանակները փոխվում են: Պարտադի՞ր է, որ Մատենադարանի տնօրենը գիտական աստիճան ունենա: Կարևորը, որ լավ, վստահ քայլել իմանա, փաստաթուղթ կնքելիս կնիքի վրա ուժեղ «հո´» անի, մեկ էլ հին ձեռագրերի շուկայական գները ճշտի:

Թատրոնին գեղարվեստական ղեկավար պետք չի, քանի որ ամբողջ երկիրն է թատրոնի վերածվել, ունի մեկ գեղարվեստական ղեկավար, ու դա լրիվ հերիք է:

Ինչ վերաբերում է ԳԱԱ շենքին. գոնե գիտե՞ք, թե Բաղրամյան պողոտայում հողի մեկ քառակուսի մետրի արժեքը ինչքան է: Էդ Գիտությունների ակադեմիայի շենքի տեղը վաճառես, ստացված եկամտով Ալագյազ-Հարթաշեն ճամփին ԳԱԱ-ի համար կարելի է 6 հատ շենք սարքել, դեռ ասֆալտին էլ փող կմնա:

ՎԱՐԿԱՆԻՇ

   828 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ