Հայաստանում քաղաքական քարոզչությունը և հակաքարոզչությունը այլևս որևէ աղերս չունեն բանականության հետ: Իշխանությունը և ընդդիմությունն այն իրականացնում են՝ առանց ուղեղին «զոռ տալու»:
Օրերս Գյումրիում իշխանության կողմնակիցները հանրահավաք էին անցկացրել և հիմա նույն իշխանության վերահսկողության ներքո գտնվող մի շարք լրատվամիջոցներ վերցրել և առանձին նյութով տարածում են անհայտ բանախոսի հետևյալ խոսքը. «Ինչ կոռուպցիա, ինչ բան: Տեսեք, Նիկոլ Փաշինյանը մինչև հիմա չի սարքել ատամները»:
Իսկապես, այսպիսի փաստարկից հետո ոչ միայն չի կարելի խոսել կոռուպցիայի մասին, այլև պետք է Փաշինյանին անվանել մեր ժամանակների ամենաազնիվ մարդը և հպարտանալ, որ մեր ժամանակակիցն է:
Անհասկանալի է՝ այդ լրատվամիջոցները, որ, կրկնում ենք, գտնվում են իշխանության վերահսկողության ներքո, հեգնո՞ւմ են վարչապետին, թե՞ իսկապես համոզված են, որ արդյունավետ պիառ են անում:
Եթե չեն հեգնում, ապա մի քանի խորհուրդ վարչապետին: Հիմա շատ կլինիկաներ ապառիկով են բուժում ատամները: Բացի այդ, կարելի է վերանայել ընտանեկան բյուջեն, օրինակ՝ անընդհատ չճամփորդել ԱՄՆ, այն էլ՝ ներկայիս թանկ ավիատոմսերի պարագայում և սարքել օջախի ղեկավարի ատամները: Ի վերջո, վարչապետը ատամնաբույժ օգնական ունի, կարող է աշխատանքային ժամի ավարտից հետո սարքել նրա ատամները, իհարկե՝ մեծ զեղչեր կիրառելով:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: