...

Գժերին չեն դատում

Գժերին չեն դատում

«Ում չենք կարողացել դատել, կարող եք ձեր քվեարկությամբ դատել»,- Վայոց ձորում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

«ՉԻ». Ոչ միայն հայ, այլ նաև քրեական իրավունքի միջազգային բոլոր խոշոր մասնագետները խորը դեպրեսիայի մեջ են: Ինչպես իրենք երբևէ չեն կարողացել մտածել պատժի այս այլընտրանքային տարբերակի մասին. չէ՞ որ սա նոր խոսք կլիներ արդարադատության բնագավառում, ճեղքում քրեական իրավունքի գիտական ասպարեզում:

Փաստորեն, եթե Քոչարյանը հունիսի 20-ին չկարողանա «կրել», ապա կարելի է համարել, որ նրան այլընտրանքային պատիժ է սահմանվել: Ալումյանի աչքը լույս, դա էլ կվիճարկի դատարանում ու կպարզվի, որ օրենքը թույլ չի տալիս՝ Քոչարյանը պետք է ամեն դեպքում «կրի»:

Հետաքրքիր է՝ եթե Սերժ Սարգսյանը «քաշի» ու չմասնակցի ընտրություններին, իրեն ինչպե՞ս են դատելու: Այս մասին քրեական իրավունքի խորագետ պրոֆեսորը բան չի ասում:

Բայց ամենակարևորը չի ասում, թե իրենց ինչպես դատեն: Թեպետ իրենց դեպքում արդարադատության նոր ճեղքումներ անհրաժեշտ չեն: Դեռ հռոմեական իրավունքի ժամանակաշրջանից սկսած՝ գժերին չեն դատում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   683 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ